HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յունիբանկի լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերը ցուցակվել են Նասդաք Օէմէքս Արմենիայում

2017թ.-ի հունվարի 18-ին  «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի 2016թ.-ի լրացուցիչ տեղաբաշխմած սովորական անվանական բաժնետոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի բաժնետոմսերի հիմնական (A) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված բաժնետոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: Այս մասին տեղեկացնում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան:

Ցուցակված լրացուցիչ արժեթղթերը ներառում են 100 ՀՀ դրամ անվանական արժեքով 14,376,044 հատ սովորական բաժնետոմս (ISIN - AMUNIBS10ER5), որոնք բորսայում շրջանառվելու են UNIB բորսայական հապավմամբ: Բանկի ցուցակված բաժնետոմսերի ընդհանուր քանակը կազմում է 158,923,776 բաժնետոմս:

Բանկի նշված բաժնետոմսերի տեղաբաշխումը տեղի է ունեցել ս.թ. նոյեմբերի 29 - դեկտեմբերի 1-ը, որի ընթացքում Բանկը ներգրավել է 3,306,490,120 ՀՀ դրամ, իսկ բաժնետոմսի տեղաբաշխման գինը կազմել է 230 ՀՀ դրամ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույալտրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են ընկերության պաշտոնական կայքի «Ֆինանսական գործիքներ» բաժնում:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter