HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ձմեռային ավտոստոպ, մաս 2

սկիզբը՝ այստեղ

240 կմ-ն արդեն հետևում է, մինչև Վարձիայի քարանձավներ մնացել է ընդամենը 16 կմ, դեռ ցերեկ է, կա մի բայց. քանի որ ճանապարհի այս հատվածով մեքենաները հազվադեպ են անցնում ու գնալու դեպքում էլ մոտակա գյուղեր են գնում, հնարավոր է, որ լավագույն դեպքում մինչև մթնելը հասնեմ քարանձավներ, այդ դեպքում գործնականում անհնար կլինի մթնով վերադառնալ Ախալքալաք. նույնիսկ տաք հագուստի ու քնապարկի դեպքում այնտեղ գիշերելը բոլորովին ցանկալի չէ:

Որոշում եմ ամեն դեպքում փորձել. հաշվարկում եմ՝ եթե քայլեմ 4 կմ/ժամ արագությամբ, մութն ընկնելուն պես կհասնեմ Վարձիա, եթե, իհարկե, ընթացքում մեքենա չկանգնի:

Ճանապարհն ու եղանակը երբեմն անակնկալներ են մատուցում, այս անգամ դրանք հաճելի էին:

Վրացական ճաճան հայկական ծխախոտի հետ փոխանակելուց հետո հասանք Խերթվիսի բերդ, որտեղից վարորդն ուղիղ էր գնում, ես՝ ձախ: 

Այստեղից Վարձիայի քարանձավներ 16 կմ դեռ կա, մեքենաներ հազվադեպ են անցնում, կարելի է քայլել, եղանակը լավն է:

Մասուրը լավ հասած էր արդեն, մի քիչ հավաքեցի:

Տաք է, բաճկոնս ուսապարկից եմ կախել:

Վարձիայի ճանապարհին բուժիչ տաք ջրեր կան: Այս մեքենան այդտեղ էր գնում:

Երբ հասանք տեղ, արդեն խաշլաման պատրաստ էր. մինչև զրուցում էինք, երկրորդ բաժինն էլ եփեց, Էդոն մի ափսե տվեց, որ ճանապարհին էլ ուտեմ:

Մինչև քարանձավներ 3-4 կմ էր մնացել, ոտքով էլ կարելի էր հասնել:

Մի քիչ քայլեցի, մեքենա պատահեց, վրացի երկու կին էին, իրենք էլ էին առաջին անգամ գնում Վարձիա:

Այստեղ ճամփորդի բախտս բերեց. նրանք շրջելու էին քարանձավներով ու հետ էին վերադառնալու հենց Ախալքալաք: 

Վարձիա:

Քարանձավները, որպես տուրիստական վայր, լավ պահպանվում են: 

Վտանգավոր հատվածներում բազրիքներ կան:

Ամեն քայլափոխի շինտեխնիկա կար, ամրացումներ էին կատարվում:

Խցերը տարբեր նշանակության են, կան ննջասենյակներ, ճաշասենյակներ, սեղանների միայն մի կողմում են նստարաններ, որպեսզի նստածներն իրար մեջքով չլինեն ու իրար զգուշացնեն վտանգի դեպքում:

Վարձիան պաշտպանական ամրոց է եղել:

Կան թունելներ, որոնք իրար են միացնում տարբեր քարանձավներ:

Քարանձավներից այժմ շատ քիչ բան է մնացել, մեծ մասը ավիրվել է դարերի ընթացքում:

Գարնանն ու ամռանը այստեղ զբոսաշրջիկների պակաս չի լինում:

Դեռ մութը չընկած՝ արդեն Ախալքալաքում էինք: 

Այսպիսի պատշգամբներ Ախալքալաքում գրեթե բոլոր տներն ունեն:

Այդպես էլ չիմացա՝ այս գրաֆիտիները քաղաքապետարա՞նն է անում, թե՞ ուղղակի ինչ-որ մարդիկ:

Հետդարձ, Նինոծմինդա:

Մի փոքր քամի կա ճանապարհին:

Բայց դեռ տաք է:

Տաքսի չէր, ուղղակի նշանը մնացել էր մեքենայում: 

Մեկ-երկու գյուղ հետո Հայաստանն է:

Սահմանի մոտ մեքենա կանգնեց, որը մինչև Գյումրի էր գնում:

Արդեն Հայաստանում ենք:

Գյումրի:

Եթե բախտդ բերի, Գյումրիում կարող ես հյուր գնալ ձյաձ Ռոբին՝ հին բամբիռներից. այս կիթառներն ինձանից մի երկու անգամ մեծ են:

Rob's Home-ն այս անգամ մարդաշատ էր. Aratta Band-ը փորձ էր անում:

Թեյերի այս բազմազանության մեջ այդպես էլ սովորական սև թեյ չգտանք: Մնացած ամեն ինչ հրաշալի էր:

Գյումրիից դուրս գալիս:

Մինչև Թալին դեռ արև է ու տաք:

Այստեղից սկսվում է մառախուղը:

Որը չի վերջանում մինչև Երևան:

Մինչև Երևան՝ 25 կմ, մինչև Թեհրան՝ 1171: Թեհրանը կսպասի:

Երևան. ծանոթ ցուրտը:

Կարելի է արդեն մտածել հաջորդ ձմեռային «տաք» ավտոստոպի մասին:
Մաս 1-ին
Մաս 3-րդ

Մեկնաբանություններ (1)

Amalia
Նարեկ ջան, ապրես: Արտակարգ նկարներ են, որ շղթա կազմելով, լրիվ տպավորություն ստեղծեցին քո գեղեցիկ ճամփորդության մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter