HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջը կվերացվի

Կառավարությունն այսօր կայացաված նիստում հավանության արժանացրեց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով առաջարկվում է վերացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջը։

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը»,- կառավարություն ներկայացված եզրակացությունում հաստատել է արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ  Կարեն Խտրյանը։

Ինչպես կառավարության նիստին հայտնեց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, այս համաձայնագրի կնքման նպատակը Արաբական Միացյալ Էմիրությունների հետ տուրիզմի և գործնական կապերի զարգացումն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter