HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանի դեսպանին ներկայացվեցին Հայաստանի տարածքով մուլտիմոդալ փոխադրման առավելությունները

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն: Այս մասին հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի տարածքով Իրանից դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ փոխադրումների ծրագիրը, իսկ Սերգեյ Վալկոն ընդգծել է փոխադրման այս ճանապարհի առավելությունները:

Նախարարը դեսպանին առաջարկել է իրանական բիզնես հանրությանը ներկայացնել այս հնարավորությունը և սերտացնել շփումները բեռնափոխադրումների ոլորտում:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին հայտնել է, որ անձամբ եղել է Երասխ կայարանում, ծանոթ է տերմինալի հնարավորություններին և պատրաստակամ է իրանցի գործարարներին ներկայացնել բեռնափոխադրման այս ճանապարհը` որպես բավական արդյունավետ մոդել:

Վահան Մարտիրոսյանն առաջարկել է երկու երկրների գործարարների մասնակցությամբ կազմակերպել համատեղ կլոր սեղան-հանդիպում և քննարկել բիզնես շփման ուղիներ: 

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի կապի նախարարի` Հայաստան այցելության կազմակերպչական հարցերի շուրջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter