HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կառավարությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություն, որով մեղմվում է հարկ վճարելուց խուսափողների վիճակը

Կառավարությունը Ազգային ժողով է ուղարկել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ, որը վերաբերում է հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելուն:

Ըստ կառավարության հիմնավորումների՝ գործող քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի կիրառման պայմաններում գործնականում առաջանում են մի շարք բարդություններ: Մասնավորապես՝ հոդվածում առկա «չարամտորեն խուսափել» եւ «խեղաթյուրված տվյալներ» հասկացությունները իրավակիրառողների համար բավականին դժվարություն է առաջանում ապացուցել օրինակ՝ թե որ դեպքերում է տնտեսվարող սուբյեկտի կողմից հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը համարվում չարամտորեն խուսափել, իսկ չվճարելու որ դեպքն իր մեջ չարամտություն չի պարունակում:

Դժվարություն է առաջանում նաև «խեղաթյուրված տվյալներ» գնահատողական հասկացության ապացուցումը, քանի որ շատ դեպքերում անհնար է համարժեք քրեաիրավական գնահատական տալ գործում առկա փաստերին, արդյոք ներկայացված տվյալը խեղաթյուրված է, թե ոչ՝ հաշվի առնելով, որ օրենքում հստակեցված չէ տվյալը խեղաթյուրված համարելու օրենսդրական սահմանները: Կառավարության հիմնավորմամբ՝ օրենքում սահմանված նորմերը և դրանում նախատեսված եզրույթները պետք է լինեն որոշակի:

Նախագծով առաջարկվում է նաև վերանայել խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու խոշոր չափի նվազագույն շեմը: Առաջարկվում է շեմը բարձրացնել, քանի որ գրեթե 9 տարի նշված նորմի շեմը չի վերանայվել՝ պահպանելով հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը (2 մլն դրամ)։ Մինչդեռ, 2006թ-ից առ այսօր նվազագույն աշխատավարձի շեմն աճել է մոտավորապես կրկնակի անգամ՝ 20.000-ից հասնելով 55.000 դրամ։

Առաջարկվում է խոշոր չափի նվազգույն շեմը հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի (2 մլն դրամ) փոխարեն սահմանել կրկնակի ավելին՝ 4 մլն դրամ:

Այս փոփոխության արդյունքում կսահմանափակվի վարչական վարույթին վերաբերող գործերը քրեաիրավական հարթություն տեղափոխելու հնարավորությունը: Այլ կերպ ասած՝ խոշոր չափի շեմը կրկնակի բարձրացվելուց հետո գործերը քրեական հարթություն չեն տեղափոխվի, օրինակ՝ այսօր պատժելի 2-3 մլն դրամի խախտումը այլևս չի դիտվի քրեաիրավական բնույթի խախտում:  

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter