HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահանջում են անհապաղ ազատ արձակել Գեւորգ Սաֆարյանին

Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել  2015թ. դեկտեմբերի 31-ի գիշերը Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու փորձ կատարած Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ դատարանի կայացրած վճռի կապակցությամբ: Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունը.

«Շուրջ մեկ տարի տևած դատավարությունից հետո՝ 2017թ. հունվարի 16-ին, «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման: Նա և այլ ակտիվիստներ 2015թ. դեկտեմբերի 31-ի գիշերը փորձել էին Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, ինչին ոստիկաններըկոպտորենխոչընդոտելէինևչորս հոգու բերման ենթարկել 2016թ.հունվարի 1-ի գիշերը:Նրանցմեջէրնաև Գևորգ Սաֆարյանը, սակայն ի տարբերություն մյուս երեք քաղաքացիների, Գևորգ Սաֆարյանին ձերբակալել էին, նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:
Գևորգ Սաֆարյանի գործովդատարանի վճիռը հերթական անգամ ընդգծեց Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական համակարգի քաղաքականացված լինելու և խղճի բանտարկյալներ ունենալու փաստը: Հաշվի առնելով այն, որ Գևորգ Սաֆարյանը աչքի էր ընկնում անարդարության դեմ իր պայքարով, մշտապես ակտիվ մասնակցություն էր ունենում տարբեր հավաքների և իշխանությունների հասցեին հնչեցնում էր սուր քննադատություններ, կանխատեսելի էր դատավճռի բովանդակային մասը, որը հրապարակվեց դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից, ով հայտնի է հանրության շրջանում որպես քաղաքական և քաղաքացիական հայացքներ ունեցող անձանց նկատմամբ առավել խիստ պատիժներ նշանակելով:
Տարվա սկզբում կայացված դատավճիռը վկայում է, որ առաջիկա ընտրություններից առաջ իշխանություններն այս կերպ իրենց դիրքորոշումն են ներկայացնում քաղաքացիական ակտիվիստների կողմից երկրում իրական ժողովրդավարության հաստատման փորձերիդեմ:
Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները, Գևորգ Սաֆարյանի նկատմամբ դատավճիռը գնահատում ենք հաշվեհարդար նրա՝ իշխանության հասցեին արված սուր քննադատության համար, Գևորգ Սաֆարյանին համարում ենք խղճի բանտարկյալ և պահանջում նրան անհապաղ ազատ արձակել»:

Հայաստանի հելսինկյան կոմիտե իրավապաշտպան ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ»

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն

Մեկնաբանություններ (15)

Լևոն Գալստյան
Միանում եմ այս իրավացի պահանջին
siranush
Անհապաղ ազատ արձակեք ազնվագույն մարդուն՝ Գևորգ Սաֆարյանին։ Մի ոչնչացրեք հայ ազգի սերուցքը։
Մարլեն
Շատ անարդար են վարվում Երիտասարդ տղայի հետ։ Ամոթ է շատ ամոթ և մեր Կառավարությանը և ողջ քաղաքական դաշտին։ Ես
Հրաչիկ Միրզոյան
Միանում եմ
Անի խաչատրյան
ՄԻանում եմ պահանջին:
Արմեն Եփրեմյան
Միանում եմ պահանջին:
Գագիկ
Ազատություն
Շահեն Պողոսյան
Ազատություն Գևորգ Սաֆարյանին
Թամարա
Ազատություն Գևորգ Սաֆարյանին
Ռուզաննա Եղնուկյան
Ազատություն քաղբանտարկյալ Գևորգ Սաֆարյանին
Անահիտ Սահակյան
Միանում եմ
Աննա Շահնազարյան
Ես էլ եմ միանում պահանջին․ Աննա Շահնազարյան
Դավիթ
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին
Գարիկ
Ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին, «Սասնա Ծռերին» և բոլոր քաղբանտարկյալներին:
Հասմիկ Այվազյան
Միանում եմ պահանջին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter