HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բարև Երևան»-ը նախագիծ է ներկայացրել Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անվամբ անվանափոխելու մասին

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր ավագանու որոշման նախագիծ է ներկայացրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որով առաջարկել է Երևանի Լենինգրադյան փողոցն անվանափոխել «Անկախության բանակ»-ի հրամանատար, ֆիզիկոս Լեոնիդ Ազգալդյանի անվամբ: 

«Լենինգրադյանը բավականին բանուկ փողոց է և համապատասխան է Ազգալդյանի նման մեծությանը գնահատելու համար: Սա բնավ ոչ հակախորհրդային և ոչ էլ, առավել ևս, հակառուսական քայլ պետք չէ ընկալել: Լենինի անունը միանշանակորեն չի ընդունվում նույնիսկ Ռուսաստանում: Նույն Լենինգրադ քաղաքը վաղուց վերանվանված է Սանկտ-Պետերբուրգ: Մենք բնավ չենք առաջարկում պատմություն ջնջել: Լենինի մասին մեր սերունդները թող իմանան պատմության դասագրքերից: Մենք ուղղակի առաջարկում ենք վաղուց արժեզրկված անունը փոխարինել մեր իրական և հավերժ արժեքով, մեր իրական ազգային հերոսներից մեկի անունով»,- նշել է նա ավագանու որոշման նախագծի տեղեկանք-հիմնավորման մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter