HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրում' էլեկտրոնային եղանակով

Գործարար միջավայրի բարելավման (Doing Business) և ներդրումային ծրագրերի խրախուսման նպատակով Քաղաքաշինության պետական կոմիտեում մինչ տարեվերջ նախատեսվում է իրականացնել քաղաքաշինության ոլորտում թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի գործարկում:

Անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման համար մշակվել է մեկ պատուհանի գաղափարը կրող www.e-permits.am էլեկտրոնային կայքը, որի աշխատանքային ընթացքին ծանոթացնելու, անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարելու կամ վերազինելու նպատակով այսօր Քաղաքաշինության պետական կոմիտեում կազմակերպվել է աշխատանքային քննարկում:

Ծրագրի մանրամասն ներկայացումից հետո որոշվել է ձևավորել աշխատանքային խումբ, որը մինչ կայքի օրենքով սահմանված ժամկետի գործարկումը, կքննարկի հանդիպմանը ներկա մասնագետների կողմից ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները:
Ըստ կոմիտեի՝ սա կառուցապատման ընթացակարգերի պարզեցմանն ու հստակեցմանն ուղղված միջոցառումների շարքում հերթական քայլերից մեկն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter