HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարեվերջում ապահովվել է տեխզննության կտրոնների լրացուցիչ խմբաքանակի տրամադրումը բանկերին

Ֆինանսների նախարարությունը հավաստիացնում է, որ 2016 թվականի տարեվերջում ապահովել է տեխզննության կտրոնների լրացուցիչ խմբաքանակի տպագրության պատվիրումը և բանկերին տրամադրումը: Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ «հաշվի առնելով, որ խնդրի վերաբերյալ դեռևս առկա են հրապարակումներ և առաջնորդվելով քաղաքացիներին ավելորդ բարդություններից զերծ պահելու և պատշաճ ծառայություններ մատուցելու սկզբունքով՝ ֆինանսների նախարարությունը հայտարարում է, որ եթե կլինեն դեպքեր, երբ բանկերը չեն տրամադրի տեխզննության կտրոններ՝ դիմել ՀՀ ֆինանսների նախարարության թեժ գիծ (37411 800188)՝ ներկայացնելով հստակ տվյալներ, թե երբ և որ բանկի, որ մասնաճյուղից է ստացվել կտրոն ձեռք բերելու մերժումը, ինչ է պատճառաբանվել: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter