HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին` ժամը 20:00-ի դրությամբ, Գավառի, Թումանյանի, Ապարանի, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններին ձյուն է տեղում:

Վարդենյաց  լեռնանցքում, Թումանյանի տարածաշրջանի և Երևան-Գառնի ավտոճանապարհներին տեղ-տեղ  մերկասառույց է:

Կոտայքի և Ապարանի ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 30-50մ: Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով,  ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter