HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիակի տեղը մատնացույց արած տաքսու վարորդը խոստովանել է, որ ինքն է խեղդամահ արել աղջկան

Ոստիկանությունն այսօր հաղորդել էր, որ հունվարի 13-ին Երևանի բնակիչ Ա.Հ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժին հայտարարություն էր տվել, որ 2016 թ. դեկտեմբերի 27-ին իր ընկերուհի Ք. Ա.-ն Բագրատունյաց փողոցից նստել է անհայտ տաքսի ավտոմեքենա և այլևս տուն չի վերադարձել: 
2017 թ. հունվարի 17-ին ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալմիջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն կասկածանքով բերման է ենթարկվել Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 1973 թ. ծնված Գարեգին Եղիազարյանը, որը հայտնել է Ք. Ա.-ի դիակի գտնվելու վայրը:
Դին հայտնաբերվել է Արարատի մարզի Սևակավան բնակավայրի վարչական տարածքի սկզբնամասում, ձորակի լանջին:
Ոստիկանությունը հայտնում է, որ դիակի տեղը ցույց տալուց հետո Գարեգին Եղիազարյանը` նույն ինքը հիշյալ տաքսի ավտոմեքենայի վարորդը, խոստովանել է, որ դեկտեմբերի 27-ին ինքն է իր ավտոմեքենայում խեղդամահ արել Ք. Ա.-ին, որից հետո դիակը նետել է նշված վայրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter