HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն Երևանի կենտրոնում. կասկածյալը ձերբակալված է

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին` ժամը 20.55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է զանգահարել 1960 թ. ծնված Հայկ Ս.-ն և հայտնել, որ Թումանյան փողոցի 37 շենքի 8 բնակարանի մոտ մարդ է մահացել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանի միջանցքում հայտնաբերել է 1960 թ. ծնված Արմեն Սուրմենելյանի դիակը՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով:

Ձեռնարկված լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.25-ին, նշված հասցեում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Հայկ Ս.-ն դանակով հարվածել է Արմեն Սուրմենելյանին և պատճառել մահ:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Հայկ Ս.-ն ձերբակալված է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter