HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը խորհրդարանական ընտրությունների օրվա վերաբերյալ

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել խորհրդարանական ընտրությունները ապրիլի երկուսին նշանակելու մասին: Այն ամբողջությամբ ներկայացնեում ենք ստորև.

«Հասարակական արդարացի դժգոհություն է առաջացել առաջիկա խորհրդարանական ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու առիթով։ Մեկ տարի առաջ այդ օրը սկսվեց Ապրիլյան պատերազմը։ Հերոսական ինքնապաշտպանությամբ, բայց նաեւ հարյուրից ավելի ցավալի զոհերի գնով հնարավոր եղավ կանխել դրա ավելի ծանր հետեւանքները։ Այս տարի ապրիլի 2-ին լրանում է հերոսների մահվան առաջին տարին։ Որպես այդպիսին, այն ավանդական արարողությունների օր է զոհվածների հարազատների ու մտերիմների, եւ հիշատակի օր` ողջ հայ ժողովրդի համար։

Արդեն արձանագրվել է, որ ընտրությունների օրվա նշանակումը կատարվել է գործող Սահմանադրության համապատասխան դրույթի խախտմամբ։ Չմտնելով այդ խախտման եւ ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու՝ իշխանության հնարավոր շարժառիթների մեջ, Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է հարգել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը, իսկ ընտրությունների օրը նշանակել գործող Սահմանադրության անցումային դրույթների 209 հոդվածով նախատեսված՝ նախկին Սահմանադրության 68 հոդվածի պահանջներին համապատասխան, այն է՝ ապրիլի 21-30-ի միջակայքում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter