HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Օրենսդրական փոփոխություն՝ անհատական ծանուցումների մասին

Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ծանուցումներին առաջնահերթություն տալու նպատակով կառավարությունն Ազգային ժողով է ուղարկել օրենսդրական փաթեթ՝ մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ծանուցումների ոլորտի կանոնակարգմամբ և էլեկտրոնային ծանուցումների արդիականացման անհրաժեշտությամբ:

Ըստ կառավարության հիմնավորման՝ 2012թ-ից ներդրվել են էլեկտրոնային եղանակով անհատական ծանուցման մեխանիզմները, սակայն որպես ծանուցման հիմնական միջոց ծառայում է փոստը, որն ավելի ժամանակատար ու ծախսատար է:

Նախագծի հեղինակները նշում են, որ քաղաքացիներին անհատականացման քարտերի տրամադրման հետ մեկտեղ անվճար տրվում է նաև պաշտոնական էլեկտրոնային փոստ: Ուստի, ինտերնետի հասանելիության պայմաններում անձը կարող է տեղեկացված լինել իրեն հասցեագրված ծանուցումների մասին անկախ իր գտնվելու վայրից, հաշվառման կամ բնակության վայրի փոփոխությունից կամ արտասահմանում գտնվելու հանգամանքից: Բացի այդ, պաշտոնական էլեկտրոնային փոստի ինտերնետային www.e-citizen.am կայքի միջոցով անձը հնարավորություն ունի վերահասցեագրել իր պաշտոնական էլեկտրոնային փոստին եկած ծանուցումները իրեն հարմար կամ առավել հաճախ օգտագործվող էլեկտրոնային փոստի հասցեին կամ նույնիսկ իր բջջային հեռախոսին՝ անվճար ստանալով կարճ հաղորդագրություն իրեն հասցեագրված ծանուցումների մասին

Քանի որ գործող օրենսդրությամբ առաջնահերթություն չի տրվում էլեկտրոնային ծանուցումներին, ծանուցող մարմինը հիմնականում կիրառում է փոստով ծանուցման միջոցը, որը շատ հաճախ արդյունավետ չէ ոչ միայն իր ծախսատար կամ ժամանակատար լինելու պատճառով, այլ հաճախ խնդիրներ են առաջանում անձի բնակության վայրի փոփոխման դեպքում:

«Հրապարակային ծանուցման բովանդակության սահմանափակմամբ կապահովվի անձի անձնական տվյալների պաշտպանությունը: Գործնականում առաջնահերթություն կտրվի պաշտոնական էլեկտրոնային փոստով ծանուցման առավել արագ եւ մատչելի եղանակին, կապահովվի անձի՝ իր գույքն արգելանքի դրված լինելու մասին առավելագույնս արագ տեղեկացում»,-նշված է հիմնավորման մեջ: 

Վերը նշված պատճառաբանությամբ փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին և Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքներում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում:

Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքում նախատեսվում է հետևյալ լրացումը. «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելուց կամ սահմանափակում կիրառելուց հետո անհապաղ այդ մասին ծանուցում է ուղարկվում անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում՝ անձի համաձայնությամբ՝ վերջինիս մատնանշած էլեկտրոնային փոստի հասցեով կամ բջջային հեռախոսին կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter