HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Սարգսյան. «Ապրիլի 2-ին բոլորս մեկ մարդու պես `ի հիշատակ մեր հերոս զավակներին , հարգանքի տուրք մատուցել այցելելով «Եռաբլուր» պանթեոն»

Ահա այս իշխանությունների ապիկար ու անպատկառ, ինչպես նաև դիտավորությամբ`ազգային արժեքների բացահայտ ոտնահարման մտածողություններն ու դրանց գործողություններով ի կատարածումն իրականացնելու ցանկությունը:

Մեր հիշողությունից դեռ չի անցել այն փաստը , երբ ցավով մենք նշում էինք 2015 թվականին Հայոց եղեռնի 100- ամյակի ողբերգությունը: Հրավիրվել էին  Հայաստան աշխարհի տարբեր կողմերից բարձրաստիճան հյուրեր և ներկայացուցիչներ: Թուրքական իշխանությունները ամեն կերպ ցանկանում էին խանգարել ապրիլի 24-ի իրադարձությունները Հայաստանում և նրանք որոշեցին ապրիլի 24-ը հայտարարել Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակի օր` դրանով իսկ շեղելով `մոռացության տալ 1,5 միլիոն հայության կոտորածի փաստը: Այնինչ Գալիպոլիի ճակատամարտը տեղի էր ունեցել մարտի 18-ին: Այդ օրվա տեղափոխությունը ակնհայտ դիտավորություն էր:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում փորձում են իրականացնել ամբողջովին նմանատիպ գործողություն: Ասվածս հետևյալն է: Հայաստանի Հանրապետությունում  նշանակվել են խորհրդարանական ընտրություններ ապրիլի 2-ին, բայց ըստ Հայաստանի Հանրապետության օրենքների համախմբում, երբ հաշվարկվում են սահմանվող  խորհրդարանական ընտրության ժամկետները`ընտրության օրը համընկնում է ապրիլի 20-ը:

Հարց է առաջանում, թե ինչու՞ են այսօրվա իշխանությունները կատարելով օրենքների  ակնհայտ խախտումներ, ընտրության օրը տեղափոխում ապրիլի 2-ը:

Ես համոզված եմ, որ այդօրվա տեղափոխությունը կատարվել է դիտավորությամբ համայն հայությանը շեղելու ապրիլյան իրադարձություններից, ինչպես որ արեցին թուրքական իշխանությունները 2015թ. ապրիլի 24-ին:

Այս ամենը թույլ է տալիս հասկանալու և ապացուցված համարելու, որ ևս մեկ անգամ  Հայաստանի և Թուրքիայի իշխանությունների միջև գոյություն ունի սերտ եղբայրական համագործակցություն` ուղղված համայն հայության  դեմ:

Խնդրանք հորդորս` համայն հայությանը:

Ապրիլի 1-ից  4-ը  հանդիսանում են համայն հայության համար սգո օրեր:

Ամեն գնով վիժեցնել ապրիլի 2-ին  նշանակված խորհրդարանական ընտրությունները:

Ապրիլի 1-ից 4-ը  պատշգամբներից պետք է խոնարհվեն Հայաստանի և Արցախի դրոշները `սգո սև նշանը դրոշակներին կապված:

Ստիպել Հայաստանի ապօրինի իշխանություններին հարգել ապրիլյան օրերին հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակը:

Ստիպել  ՀՀ կառավարության  շենքի դրոշակի խոնարհմանը: 

Ապրիլի 2-ին բոլորս մեկ մարդու պես `ի հիշատակ մեր հերոս զավակներին , հարգանքի տուրք մատուցել այցելելով  «Եռաբլուր» պանթեոն:

Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Հայրենիքի համար զոհված հերոսների ընտանիքներին:                                                  

Արթուր Սարգսյան    (Հաց բերող)

Մեկնաբանություններ (3)

Գոհար Արշակյան
Եկեք մեկ մարդու նման ապրիլի 2-ին գնանք Եռաբլուր, ինչպես ապրիլի 24-ին ենք անում, այդ կերպ կարող են հաշվել ընտրություններին չմասնակցածների թիվը...Կարծում եմ ինքնաբուխ էլ կարելի է գնալ, գնալ ամեն ժամի, ում, երբ հարմար է, միտինգ չանել, երթ չանել՝ չընդգծվել...այս պարագայում ոչ ոքու չեն բռնի, գործ չեն կարողանա սարքել: ...
laura
Վայ ես քո ցավը տանեմ հաց բերող , բոլորս կհանդիպենք Եռաբլուրում։
Լեվոն
Հարգանքներս Արթուր Սարգսյանին և համաձայնությունս նրա ճշմարիտ առաջարկությանը: Ցավում եմ Հայրենիքի համար զոհված հերոսների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter