HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՌԴ-ում վթարից տուժածներից 4-ը բուժվում է Պավլովի կենտրոնական հիվանդանոցում

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ԱՆ արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի աշխատակիցները հունվարի 22-ին՝ ժամը ժամը 11.55-ին, Ռուսաստանի Դաշնության Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Պավլովի շրջան) տեղի ունեցած ավտովթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները ճշտելու նպատակով դեռ երեկ՝ ժամը 17:00-ին կապվել են Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցի ընդունարանի հերթապահ բժշկի հետ։

Այդ  պահի դրությամբ հոսպիտալացված է եղել  ՀՀ  9 քաղաքացի`

Վանուշ Սահակյան (ծնվ.` 1985թ.), Մուշեղ Մանուկյան (ծնվ.` 1960թ.),     Կարեն Հակոբյան  (ծնվ.` 1984թ.),  Մհեր Քոթանջյան   (ծնվ.` 1987թ.), Դավիթ Քոթանջյան (ծնվ.` 1988թ.), Արսեն Պողոսյան    (ծնվ.` 1987թ.), Գևորիկ Դալլաքյան (ծնվ.` 1992թ.),  Գարիկ Կոստանդյան (ծնվ.` 1987թ.),      Հերմինե Բեկթաշյան (ծնվ.` 1983թ.)։      

Այսօր՝ ժամը 10.05-ին և 14.15-ին Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Դմիտրի Լևչենկոյից և վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Օլեգ Լուկանցևից ստացված տվյալներով  ավտովթարից տուժածներից Վանուշ Սահակյանը, Դավիթ Քոթանջյանը, Արսեն Պողոսյանը և  Գարիկ Կոստանդյանը,   ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, դուրս են գրվել։ Նրանցից Մհեր Քոթանջյանին հարազատները տեղափոխել են Դոնի Ռոստով։

Բուժումը հիվանդանոցում շարունակող տուժածներից մեկի վիճակը մասնագետները գնահատում են ծանր, մյուսներինը` միջին ծանրության։ Բոլորն անցել են լաբորատոր և գործիքային անհրաժեշտ հետազոտություններ, ստանում են համապատասխան բուժօգնություն։

Նշենք, որ  տուժածների մոտ ախտորոշվել են տարբեր աստիճանի կոտրվածքներ,  երկուսի մոտ առկա է նաև թոքի վնասվածք։ Բոլորը գտնվում են մասնագետների մշտական ուշադրության ներքո։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter