HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամբաստանյալ դատավորին առողջական խնդիրների պատճառով դատարան չէին ներկայացրել

Արաքս Մամուլյան

Կաշառք պահանջելու և ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանն առողջական խնդիրներ ունի, որոնց պատճառով քրեակատարողական հիմնարկն այսօր նրան  դատարան չէր ներկայացրել:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Բարսեղյանի բացակայության հիմքով հետաձգեց այսօր նշանակված դատական նիստը՝ մինչ այդ գործում ներգրավելով մյուս ամբաստանյալի՝ ըստ մեղադրանքի՝ կաշառք պահանջելուն և ստանալուն միջնորդած Էլզա Զաքարյանի պաշտպաններին:

Իշխան Բարսեղյանն, ով Ազգային անվտանգության աշխատակիցների կողմից ձերբակալվել է 2016-ի հոկտեմբերի 27-ին, դատական համակարգում է 20 տարուց ավելի: 1999 թվականից սկսած՝ մինչև ձերբակալման պահը աշխատելիս է եղել նույն դատարանում, որտեղ այժմ ինքն է հայտնվել ամբաստանյալի աթոռին:

Դատական նիստից  հետո Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը նշեց, օր օրեր առաջ իր պաշտպանյալը բերանի խոռոչի փոքր վիրահատություն է ենթարկվել, ատամնաշարի հետ կապված խնդիրներ ունի, որոնք առաջացել են Բարսեղանին բերման ենթարկելու ընթացքում:

«Օպերատիվ- հետախուզական միջոցառումներն իրականացնելիս ոչ համաչափ ուժ է կիրառվել Իշխան Բարսեղյանի նկատմամբ»,- ասաց Էլբակյանը՝  հիշեցնելով, որ ավելի վաղ իր պաշտպանյալը բարձրաձայնել է իրեն բռնության ենթարկվելու մասին: Այս կապակցությամբ նշանակվել է նաև դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները մեզ չեն բավարարում»,- ասաց Էլբակյանը՝ չմանրամասնելով, թե հատկապես ինչ եզրակացություն են տվել փորձագետները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter