HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում սկսվել է գերատեսչությունների 2016 թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը

ՀՀ կառավարությունում մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
2016 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Պաշտպանության նախարարները, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը: Կառավարության անդամներն անդրադարձել են հաշվետու տարում կատարված աշխատանքներին, իրականացված միջոցառումներին ու վարչապետ Կարեն Կարապետյանին զեկուցել արձանագրված բացթողումների պատճառների մասին: 

Կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել առկա թերացումների լուծման առնչությամբ: Հաշվետվությունները լսելուց հետո վարչապետն անդրադարձել է 2016 թ. ըստ գերատեսչությունների տրված հանձնարարականների կատարողականներին, կարևորել գերատեսչություններում օպտիմալացման շարունակությունը, իրականացվող ծրագրերի հասցեականության բարձրացումը, միջոցների արդյունավետ օգտագործումը և նշել. «Ի՞նչ եմ ցանկանում նշել, որը յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար պետք է հաշվի առնի. բոլորիս մոտ կա ձևավորված տպավորություն, որ այն միջոցները, որոնք ծախսում ենք՝ շատ ավելի հեռու են այն իդեալականից կամ օպտիմալից, որոնք պետք են: Բայց, թերֆինանսավորման պայմաններում մեր գերատեսչություններում մենք ունենք ավելի ծախսված փող՝ այն խնդիրները լուծելու համար, որոնք մեր առջև դրված են: Հսկայական փող է ձեր միջոցով գնում, վերջում մենք պե՞տք է հասկանանանք՝ լա՞վ ենք փողը ծախսում, թե ոչ, ո՞րն է մեր նեղ տեղը»

Վերոնշյալ պետական կառավարման մարմինների 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների հաշվետվությունների սեղմագրերին հնարավոր է ծանոթանալ վերջիններիս պաշտոնական կայքերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter