HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախատեսվում է սկսել ազգային ավիաօպերատորի ավիափոխադրումներ` SSJ 100 ինքնաթիռներով

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։ Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

«Ես անչափ ուրախ եմ, որ մեր երկու երկրների վարչապետերի հանդիպման նախաշեմին կա մի շարք հարցերի շուրջ մտքեր փոխակելու նման հնարավարություն, այդ թվում՝ «Антиконтрафакт-2016 համաժողովի անցկացման ժամանակ Ձեզ հետ քննարկած խնդիրների վերաբերյալ։ Շնորհակալ եմ թե´ բարձր մակարդակով կազմակերպված այդ միջոցառման, թե´ Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումների համար, որոնց ընթացքում էլ ձևավորվեցին այն հիմնական քայլերը, որոնց ուղղությամբ այժմ Ձեզ հետ աշխատում ենք»-, նշել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը։

Սուրեն Կարայանն իր հերթին ասել է, որ հանդիպումը հնարավորություն կտա քննարկելու այն հարցերը և մշակել դրանց համապատասխան լուծումները, որոնք կընդունվեն երկու երկրների գործադիրի ղեկավարների կողմից: «Կցանկանայի մի շարք հարցեր քննարկել. առաջին հերթին գյուղատնտեսական տեխնիկայի ոլորտում համագործակցությունը։ Երկրորդ հարցն առնչվում է SSJ 100-ի հիմքի վրա նոր ավիաընկերության ստեղծմանը։ Կցանակայի նաև, որ քննարկեինք հայ-ռուսական համատեղ հիմնադրամի ստեղծումը, որի նպատակն է լինելու ներմուծման փոխարինումը և համատեղ արտահանման զարգացումը», - նշել է Սուրեն Կարայանը:

Հանդիպման ընթացքում նախարարները հաստատել են, որ ներկայումս ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության շահագրգիռ դաշնային գործադիր մարմինների և գյուղտեխնիկայի առաջատար արտադրողների հետ ձևավորվում է  արտադրողների անվանացանկ, ինչպես նաև քննարկում  են  տվյալ ծրագրի աջակցության ֆինանսական աղբյուրները։ «Комбайновый завод Ростсельмаш» ՍՊԸ-ն, ըստ հաղորդագրության, պատրաստ է առաջարկել առավել արդյունավետ և նպաստավոր լուծումներ Հայաստանի գյուղացիական տնտեսությունների  բոլոր խմբերի համար։

Բացի այդ, ներկայումս իրականացնում է միջոցառումների շարք «Гражданские самолеты Сухого» և «Согласие» ԲԲԸ-ների հետ համատեղ նախագծի ներդրման ուղղությամբ՝ սկսելու հայկական ազգային ավիաօպերատորի ավիափոխադրումներ` օգտագործելով SSJ 100 ինքնաթիռներ։

Արդեն իսկ ձևավորվել է ծրագրի իրականացման համատեղ աշխատանքային խումբ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև մշակվել է նախագծի ճանապարհային քարտեզը:

Երկու երկրների վարչապետերի հանդիպման շրջանակներում նախատեսվում է ստորագրվել հուշագիր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ՌԴ արդյունաբերության  և առևտրի նախարարության միջև։

լուսանկարը` vestnikkavkaza.net

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter