HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ստորերկրյա ջրերի օգտագործումը նորմավորելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ

Վարչապետի հունվարի 23-ի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ` ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ստորերկրյա ջրերի օգտագործումը նորմավորելու նպատակով: Որոշմամբ հաստավել է աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

Աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարվել է 20-օրյա ժամկետում վարչապետին ներկայացնել Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսների սահմանված չափաքանակների ապահովման, ռեսուրսավճարների նոր կառուցվածքի, ձկնարտադրության ոլորտում ջրի քանակական նորմերի, ջրային համակարգերում կորուստների նորմատիվների սահմանման վերաբերյալ միջոցառումների ծրագիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter