HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջոն Ստենմայերը կգլխավորի «Ավրորա» լուսանկարչական մրցույթի ժյուրին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ներկայացնում է լուսանկարչական մրցույթի ժյուրիի կազմը: Ամերիկացի լուսանկարիչ Ջոն Ստենմայերի գլխավորած մասնագիտական ժյուրին կընտրի մարդասիրութան գաղափարները պատկերող լավագույն լուսանկարները:

«Աշխարհի պատմությունը միշտ մեր աչքի առաջ է, մեր կողքին, մեզ հետ: Համարձակություն է պետք այս կարեւորությունն ընկալելու համար: Իրազեկման եւ խաղաղության համար աշխատելը նվիրվածություն, բարություն եւ համեստություն է պահանջում: Արդյունքում մենք կրում ենք այն լիակատար ազդեցությունը, որը ողջ մարդկությանը մղում է առաջ, դեպի բոլորի բարօրությունը: Սա է այն ոգին եւ նպատակը, որի համար ես հպարտ եմ ղեկավարել «Ավրորա» լուսանկարչական մրցույթի ժյուրին: Միացեք ինձ՝ օգնելով շարժել փոփոխությունների անիվը լուսանկարչության միջոցով», - ասել է Ջոն Ստենմայերը:

Ժյուրիի անդամներն են լուսանկարիչներ Անուշ Բաբաջանյանը եւ Զավեն Խաչիկյանը, արվեստի տեսաբան եւ համադրող Վիգեն Գալստյանը, կոմպոզիտոր եւ «Ավրորա» մրցանակի գեղարվեստական խորհրդի անդամ Մարինե Ալեսը եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը:

Լուսանկարչական մրցույթին, որը մեկնարկել է 2016թ. դեկտեմբերին, կարող են ներկայացվել լուսանկարներ, որոնք բացահայտում են մարդկայնության, հույսի, անձնվիրության եւ լուսավոր ապագայի գաղափարները: Հաղթող լուսանկարի հեղինակին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կշնորհի 2500 ԱՄՆ դոլարի պարգեւ, երկրորդ եւ երրորդ տեղերն զբաղեցրած լուսանկարների հեղինակներին՝ 1500 եւ 1000 ԱՄՆ դոլարի պարգեւ: Լուսանկարները ներկայացնելու վերջնաժամկետը 2017թ. մարտի 20-ն է: Այս մասին տեղեկացնում է IDeA հիմնադրամը: Մրցույթի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter