HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Բախշյան. «Dasaran.am կայքում ժամանակին լրացրեք սովորողի ստացած միավորները»

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի մանկավարժներ, մի՛ զլացեք ձեր աշակերտների գնահատականները ժամանակին անցկացնել dasaran.am կայքում: Երբ մանկավարժները ժամանակին, այսինքն՝ ամեն շաբաթ dasaran.am կայքում սովորողի գիտելիքի գնահատման միավորները չեն անցկացնում, այլ անց են կացնում կիսամյակի վերջում, սովորողի կիսամյակային գնահատականն արդար չի լինում:

Այս մասին բողոք եմ ստացել մի ծնողից. ուրեմն տարածված երևույթ է, որին պետք է հետևեն թե՛ ԿԳՆ կրթության տեսչությունը, թե՛ Երևանի և մարզերի կրթության վարչությունների մասնագետները: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով ամրագրված է դպրոցում կրթական գործընթացի մասնակիցների հաջորդականությունը. 1. սովորողը, 2. նրա ծնողը, 3. ուսուցիչը, 4. վարչական աշխատողները և այլն: Այսինքն, դպրոցի վարչական ու մանկավարժական կազմերը սովորողի կրթության որակի համար ամենից առաջ պատասխանատու են սովորողի ծնողի առաջ:

Dasaran.am կայքի գործարկումը նաև այս պարտավորությունից է եկել, որտեղ ծնողը ակնդետ հետևում է իր զավակի ստացած գնահատականներին: Սրա նպատակը ոչ միայն գնահատման թափանցիկության ապահովումն է, այլ նաև կոռուպցիան կանխելու միջոց, երբ աշակերտի անվան դիմաց մանկավարժների (երբեմն` տնօրենների կամ նույն ծնողի պահանջով) չվաստակած միավորներ են ավելանում, որը նշանակում է անարդարություն և սովորողի մոտիվացիան ընկնում է: Արդարացի գնահատումը բարձրացնում է երեխայի սովորելու ցանկությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter