HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 23-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես, հանձնակատարի հետ քննարկվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի իրականացման մեխանիզմները: Հանձնակատարը կարեւորել է նոր օրենքում առկա դրույթները, որոնք առնչվում են քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանը:

Քննարկվել են նաեւ նոր օրենքի պայմաններում ազատությունից զրկված անձանց, զինծառայողների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցեր եւ այլն:

Պաշտպանը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել 2016 թվականի դեկտեմբերի 29-ի, ինչպես նաեւ 2017 թվականի հունվարի 3-ի եւ 4-ի Չինարի գյուղի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների մանրամասները, պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները, ինչպես նաեւ կազմված զեկույցը, այդ թվում՝ ձեռքբերված ապացույցներով:

Դրանից բացի հանդիպման ընթացքում պաշտպանի կողմից մանրամասն ներկայացվել է Օ. Լապշինի հանձնմանորոշման ու դրա անթույլատրելի բացասական նշանակության մասին: Ըստ պաշտպանի՝ դա լրջագույն վտանգում է խոսքի ազատությունը, ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրվող խախտումների կանխարգելման հարցերում: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter