HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է «SSJ 100» ինքնաթիռով փոխադրումներ իրականացնելու հնարավորությունը

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը  Մոսկվա կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին:

Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Հանդիպման ընթացքում նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է հայկական ազգային ավիափոխադրողների կողմից փոխադրումներ կատարելու հնարավորությունը։  Կողմերը քննարկել են  «Гражданские самолеты Сухого» («Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ») և  «Согласие»  («Համաձայնություն») ԲԲ ընկերությունների  հետ համատեղ նախագիծը, ըստ որի՝  հայկական ազգային ավիափոխադրողները հնարավորություն կունենան «SSJ 100» ինքնաթիռով փոխադրումներ իրականացնել։

Նշվել է, որ այս ուղղությամբ արդեն  որոշակի աշխատանք է կատարվել: Մասնավորապես, կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորվել է ծրագրի իրականացման համատեղ աշխատանքային խումբ, նախանշվում  են կողմերի  մասնակցության չափանիշներն ու պայմանները, մշակվել  է նախագծի ճանապարհային քարտեզը:

Դենիս Մանտուրովը կարևորել է երկու երկրների վարչապետների հանդիպման նախաշեմին  այս և մի շարք այլ հարցերի  քննարկումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter