HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր նշանակումներ՝ ՀՀ քննչական կոմիտեում

Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հրամաններ է ստորագրել կադրային նշանակումների վերաբերյալ։

Ինչպես հայտնում է կոմիտեի դեպարտամենտի տեղկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը, արդարադատության փոխգնդապետ Վարդան Ավագյանը նշանակվել է ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից։ Վերջինիս փոխարեն մարզային վարչության պետ է նշանակվել Կամո Սահակյանը՝ ազատվելով ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնից։

Մեկ այլ հրամանի համաձայն՝ աշխատանքից ազատվել է ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի պետ Վահագն Ջիվանյանը՝ սեփական դիմումի համաձայն։ Բաժնի պետ է նշանակվել Արտակ Պետրոսյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter