HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

43 միլիոն դրամի օգնություն՝ սիրիական հակամարտությունից տուժածներին

Գործադիր մարմինը հավանության արժանացրեց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով նախատեսվում է նախարարության պահուստային ֆոնդից նվիրատվության կարգով «Հայաստան» համահայկական հիմնադրամին 43 միլիոն դրամ հատկացնել՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ապրանք ձեռք բերելու նպատակով։

Կառավարություն ներկայացված օգնության ցանկի համաձայն՝ որպես մարդասիրական օգնություն կտարամադրվի պարենային և ոչ պարենային ապրանքներ, որոնց թվում` իմամբայալդի, սմբուկի խավիար, բարի ախորժակ, բանջարեղենային խառնուրդ և այլ բանջարեղենային պահածոյացված կերակուրներ, մանկական տաբատներ, տղամարդու բաճկոններ, կանանց, երեխաների և տղամադրկանց համար նախատեսված այլ հագուստներ։

լուսանկարում` դրվագ «Տներ առանց դռների» ֆիլմից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter