HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի «ՍԱՍ»-ում

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ոչ պարենային ռիսկերի գնահատման նպատակով շուկայում իրականացրել է դիտարկումներ  մի շարք ոլորտներում, այդ թվում` օծանելիքակոսմետիկական արտադրանքի: Դիտարկումների արդյունքների հիման վրա օծանելիքակոսմետիկական արտադրանքի ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներն ընդգրվել են Տեսչական մարմնի կողմից 2017թ. թվականի ստուգումների տարեկան ծրագրում, այդ թվում` «ՍԱՍ-Գրուպ» ՍՊ ընկերությունը: Այս մասին, «Հետք»-ին տեղեկացնում է տնտեսական զարգացման և ներդրումների  նախարարությունը:

Հիշեցնենք` «Հետք»-ը հոդված էր հրապարկել «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում վաճառվող, «exclusive» գրառմամբ մակնշված մի քանի ապրանքների վերաբերյալ:

Մասնավորապես, անդրադարձել էինք «exclusive» գրառմամբ շամպուններին, որոնց վրա չկա հայերեն մակնշում, ժամկետների վերաբերյալ որևէ տվյալ: Հոդվածում նշված շամպունը, որը «exclusive» գրառմամբ վաճառվում է «ՍԱՍ»-ում, ապրանքային նշված տեսքով բացակայում է արտադրող ընկերության պաշտոնական կայքէջում ներկայացված ապրանքացանկից:

Ավելացնենք նաև, որ կապվել էինք նշված շամպունն արտադրող ընկերության` տարածաշրջանում պաշտոնական ներկայացուցչի հետ, ով հերքել էր «ՍԱՍ» սուպերմարկետի հետ համագործակցությունը` նշելով, որ Հայաստանում ունի այլ պաշտոնական ներկայացուցիչ:

Ինչ կպարզի նախարարության տեսչական մարմինը, դեռևս դժվար է ասել: Պատասխանի մեջ որոշակի չէ կատարվելիք ստուգումների հստակ ժամկետը:

«Տեսչական մարմինը «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության կողմից բարձրացված հարցերը հաշվի կառնի «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունում ստուգումների իրականացման ընթացքում»,- պատասխանն ամփոփել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter