HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Պետական գանձարանից կվաճառվի 102 կգ-ից ավելի աճեցված մարգարիտ

Կառավարությունը չքննարկվող կարգով ընդունեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանի առաջարկը, որով ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությանը թույլատրվում է իրացնել պետական պահուստում հաշվեգրված ավելի քան 102 կգ աճեցված (կուլտիվացված) մարգարիտը:

Որպես անհրաժեշտություն` նշվում է պետական պահուստների կառավարումն արդյունավետ դարձնելու և պետբյուջեում համապատասխան եկամուտներ ապահովելու հանգամանքը։

«Պետական պահուստներում առկա աճեցված (կուլտիվացված) մարգարիտի պահպանումը ոչ արդյունավետ և աննպատակահարմար է, քանի որ այն տարիների ընթացքում կորցնում է իր արդիականությունը և ենթարկվում է քայքայման` կորցնելով ապրանքային տեսքը և արժեքը»,- ասվում է նախագծում։



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter