HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թլիկ գյուղը զրկված է ջրից. ռուս զինվորականները թույլ չեն տալիս փոխել ջրի պոմպը

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության լրատվական կենտրոնը հաղոդագրություն է տարածել, նշելով, որ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղը 20 օր զրկված է ջուր ջուր ունենալու հնարավորությունից, խափանվել է գյուղի  ջրի պոմպակայանը։  

«Գյուղը արդեն քսան օր է ջուր չունի: Գյուղացիները իրենց միջոցներով գնել են նոր պոմպ, բայց պարզվում է չեն կարող փոխել հին պոմպը, քանի որ այն գտնվում է մի տարածքում, որը  ռուսական զինված ուժերի ենթակայության տակ է: Տարածքը հսկող զինվորականները ասել են, որ պետք է անցագիր ունենան, սակայն գյուղացիների համար անհասկանալի է, թե ումից պետք է անցագիր ստանան: Դիմել են ԱԱԾ՝ անցագիր ստանալու համար, սակայն մնացել են անպատասխան։ Հիմնականում անասնապահությամբ զբաղվող գյուղի բնակիչները կենդանիներին ջուր տալու, լվացք անելու հնարավորությունից զրկվել են։ Խմելու ջուր գյուղացիները գնում են դույլերով, իսկ այս պոմպակայանի շնորհիվ կենցաղային այլ կարիքներ էին հոգում: Մարզի իշխանությունները կարծում եմ անգործության են մատնված: Խնդրում եմ բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին և լրատվամիջոցներին իրենց ուշադրության կենտրոնում պահել այս խնդիրը»,- ասել է «Սինջար եզդիների ազգային միավորում» հկ-ի ղեկավար Բորիս Մուրազին։ 

Մեկնաբանություններ (1)

թոշակառու
Եթե զինվորներն անցագիր են պահանջել, ուրեմն անշուշտ գիտեն թե ում կողմից է այն տրված լինում: Գուցե մեր Եզդի եղբայրները գլխի չեն ընկել այդ մասին հարցնեն? Զինվորներն էլ զինվորավարի չեն էլ ենթադրել թե նրանք հնարավոր է չիմանան այդ մասին: Այսպիսով՝ չեղած տեղից ազգամիջյան - քաղաքական լուրջ խնդիր է ծագել: Էլի ,,Հետքը,, մալադեց, - օգնել է հարցը լուծել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter