HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թլիկցիները պոմպի նոր շարժիչ են գնել, որը շուտով կտեղադրեն

Արագածոտնի մարզի Թլիկ եզդիաբնակ գյուղի բնակիչները հունվարի 14-ից ոռոգման ջուր չունեն: Գյուղը 23 տարի է՝ խմելու ջուրը գնում է, իսկ ոռոգման ջուրը ստանում են գյուղապետարանի հարևանությամբ տեղադրված ցիստեռնից, որտեղ ջուրը հավաքվում է հայ-թուրքական սահման հանդիսացող Ախուրյան գետից՝ պոմպի միջոցով:

Թլիկի հիմնական դպրոցի եզդիերեն լեզվի և գրականության ուսուցիչ Ալիկ Մստոյանը քիչ առաջ մեզ հետ զրույցում ասաց, որ  պոմպի շարժիչն է փչացել: Նոր շարժիչն արդեն բերել են, բայց դրա համար դեռ պիտի վճարեն, ինչը, իրենց հաշվարկներով, կարժենա 400-450 հազար դրամ:

Թլիկցիներն ամեն տարի ԱԱԾ-ից գետ իջնելու անցագիր են վերցնում: Ալիկ Մստոյանի փոխանցմամբ՝ իրենք իջել էին ձոր՝ պոմպի աշխատանքը կարգավորելու, սակայն տեխնիկական խնդիր էր ծագել, և հարկ էր եղել էլեկտրիկ կանչել: Անցագրի բացակայության պատճառով սահմանապահները թույլ չեն տվել էլեկտրիկին դուրս գալ փշալարերից այն կողմ: Ըստ Ա. Մստոյանի՝ խնդիրը հարթվել է, ԱԱԾ-ից արդեն անցագիր ունեն էլեկտրիկի համար, շուտով կփորձեն նոր պոմպը տեղադրել:

Թլիկցիները կառավարությանը չեն դիմել ոռոգման ջրի հարցը լուծելու համար, քանի որ, ըստ Ա. Մստոյանի, անիմաստ է, 23 տարի բարձրաձայնում են այդ խնդիրը, բայց արդյունք չկա, կառավարությունը լռում է: Նման վերաբերմունքի պատճառը, թլիկցի 74-ամյա Սուրիկ Խալատյանի համոզմամբ, գյուղի եզդիաբնակ լինելն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter