ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Մոտ 3 անգամ ավելացել է հարկերը, տուրքերը վճարելուց չարամտորեն խուսափող անձանց թիվը



ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին ներկայացրել է ամփոփ տեղեկատվություն, որը հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը: Մասնավորապես՝  2016թ. համակարգում մուտքագրվել է 474 հետաքննության նյութ, որը 2015թ. նյութերի մնացորդի հետ կազմել է 480: Այդ նյութերից 6-ն ուղարկվել է այլ մարմին նախաքննության, 153-ի վերաբերյալ մերժվել է քրեական գործի հարուցումը, 316-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Հետաքննության ընթացքում վերականգնվել է 632.0 մլն. դրամ:

Համեմատության համար նշենք, որ 2015թ. համակարգում մուտքագրվել էր գրեթե կրկնակի պակաս՝ 284 հետաքննության նյութ, որոնցից 4-ն ուղարկվել էր այլ մարմին նախաքննության, 86-ի վերաբերյալ մերժվել է քրեական գործի հարուցումը, 188-ի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ: Նշենք, որ հետաքննության ընթացքում վերականգնվել էր 948.0 մլն. դրամ:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2016թ-ին կտրուկ ավելացել է կանխամտածված սնանկությունների, հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերը: Օրինակ՝ եթե 2015թ. հարկերը վճարելուց խուսափել է 115 մարդ, ապա 2016-ին՝ 301:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (1)
1. Աննա19:52 - 6 փետրվարի, 2017
Մի՛ վերարտադրեք ոստիկանական լեզուն։ Հետքը հո ոստիկան կամ դատախա՞զ չի։ Եթե մեջբերում է, չակերտների մեջ է, եթե առավել ևս ձեր մարդկային ու լրագրողական բարոյականությունը թույլ չի տալիս այդ լեզուն օգտագործել, առավել ևս կամ մի վերարտադրեք կամ առնվազն չակերտների մեջ վերցնելով արտահայտեք ձեր վերաբերմունքը։ Վերջապես, եթե պաշտոնական հաղորդագրություն եք արտատպում, հստակ գրեք, որ արտատպված հաղորդագրություն է, նույնանման զգուշացում նաև վերնագրում անելով․․․ ես որ բացում եմ հետքի կայքն, չեմ ակնկալում, որ police.am եմ բացել, իրոք ահավոր տհաճ է, որ սենց արտատպում եք։ Հա, միանգամից ասեմ, բնավ բավարար չէ, որ նախադասությունը սկսում եք․ «․․․ ներկայացրել է ամփոփ հաշվետվություն»։ Վերջապես, ինչպե՞ս կարող է այս թալանչիներին հարկ չվճարելը համարվել «չարամտություն»․․․
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ