HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մեկնարկեց ԱԺ նստաշրջանը. Զարուհի Փոստանջյանը Կարո Փայլանին Հայաստան հրավիրելու առաջարկ ներկայացրեց

Այսօր մեկնարկել է Ազգային Ժողովի հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանը: Առաջին նիստին գրանցվել էր 104 պատգամավոր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 136 հարց, 32 միջազգային պայմանագիր:

Օրակարգը ներկայացրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Այնուհետև նրան հարց ուղղեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա, դիմելով Գալուստ Սահակյանին, ասաց, որ կարծում է՝ ԱԺ նախագահը պետք է հրավիրի Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին, որպեսզի վերջինս ուղերձով հանդես գա մեր խորհրդարանում և այդ ուղերձը հասցնի մեր բոլոր հայրենակիցներին:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Կարո Փայլանն այդ ուղերձը հղում է Թուրքիայի խորհրդարանից, ինչի հետևանքով ճնշումների է ենթարկվում, ուստի հայ պատգամավորները պետք է իրենց համերաշխությունը հայտնեն նրան որպես գործընկեր:

«Այդ պաշտոնական հրավերը, կարծում եմ, հենց դուք պետք է անեք: Ես կխնդրեի պարզաբանեք, դուք պատրաստվու՞մ եք նման պաշտոնական հրավերով մեր գործընկերոջը, մեր հայրենակցին հրավիրել Հայաստան, հայոց խորհրդարան»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:

Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ հարցը պետք է քննարկվի և վերլուծվի՝ արդյոք Փայլանի այցը հայաստան «ձեռք տալիս է, թե ոչ», և դրանով մենք ինչ ենք ուզում առաջ քաշել:

«Միտքը շատ լավն է, ընդունելի է բոլորիս կողմից, բայց միևնույն ժամանակ այստեղ քաղաքական խնդիր կա, պետք է խոսենք նաև այդ մասին»,-հավելեց ԱԺ նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter