HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Վահանակները՝ քաղաքական գովազդին, գները՝ մինչեւ 350 հազար դրամ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է խորհրդարանական ընտրությունների քարոզչական շրջանում 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու գները:

Քարոզչապաստառների վահանակների ամսական վարձավճարը տատանվում է 100 հազարից մինչեւ 350 հազար դրամի սահմաններում:

Ապրիլի 2-ի ընտրությունների նախընտրական քարոզչության նպատակով՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հատկացված է 735 վահանակ, որոնց կեսը՝ թվով 366, մայրաքաղաք Երեւանում:

Ամենաթանկ գները սահմանված են Երեւանի վերգետնյա 3 հետիոտնային անցումներին ամրացված էլեկտրոնային վահանակների համար՝ 338 հազար 400 դրամ: Դրանք պատկանում են «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ին:

«ԱԴՎ դիզայն» ընկերությունը 21 հատ վահանակ է տեղադրել Երեւանի մի քանի վարչական շրջաններում: 18 քառակուսի մետր մակերեսով երկկողմանի վահանակի յուրաքանչյուր կողմում քաղաքական գովազդ փակցնելու ամսական արժեքը սահմանված է 129 հազար 600 դրամ:

«Ադվերսիթի» ՍՊԸ-ի կողմից 13 վահանակ ունի Երևանում, որոնց վարձակալության արժեքը, կախված վահանակի մակերեսից, տատանվում է 90 հազարից 345 հազար 600 դրամի սահմաններում:

Երևան-Եղեգնաձոր-Մեղրի միջպետական ավտոմայրուղու երկու կողմերում տեղադրված 18 քառակուսի մետր մակերեսով գովազդային վահանակների համար սահմանվել է միջինը 7 հազար դրամ վարձակալության գումար:

Բավականին բարձր վարձավճարներ են սահմանված նաեւ Սեւանի խճուղու, Երեւանի Իսակովի պողոտայի, Աթենքի փողոցի մի քանի վահանակների համար՝ 244 հազարից մինչեւ 288 հազար դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter