HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Դավիթ Երեւանցու բրոնզաձույլ նվերը մայրաքաղաքին

Ֆրանսաբնակ քանդակագործ Դավիթ Երեւանցին, ում ստեղծագործությունները տեղադրված են աշխարհի բազմաթիվ երկրներում, մայրաքաղաք Երեւանին քանդակ է նվիրել, որը կոչվում է «Սիրահարներ»:

Այն կտեղադրվի Երեւանի Սիրահարների այգում: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը: Դավիթ Երեւանցին ամիսներ առաջ է քանդակը նվիրել մայրաքաղաքին: Այն մեկ ամիս առաջ է տեղափոխվել Չեխիայից, որտեղ կայացել է արձանի ձուլումը, պահեստավորվել է եւ պատրաստ է տեղադրման:

Տիգրան Բարսեղյանն ասաց, որ արձանի բարձրությունը 1 մետր 90 սանտիմետր է՝ չհաշված փոքր պատվանդանը: Այն ձուլված է բրոնզից: Հարցին, թե արձանը ե՞րբ է տեղադրվելու, Տիգրան Բարսեղյանը պատասխանեց. «Սկզբում մտադիր էինք «Սիրահարները» տեղադրել Սուրբ Սարգսի տոնին, սակայն որոշեցինք, որ ձմռանը նպատակահարմար չէ: Դիտարկել ենք նաեւ մարտի 8-ը, սակայն կարծում եմ՝ դա կլինի ապրիլի 7-ին՝ Մայրության եւ գեղեցկության տոնին: Գարունը բացվի, որպեսզի միջոցառումն էլ շուք ստանա»:

Դավիթ Երեւանցին՝ նույն ինքը Դավիթ Բաբայանը, Հայաստանի ժողովրդական նկարիչ է: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում եւ նրա արվարձաններում տեղադրված է քանդակագործի` Հայոց Ցեղասպանության թեմայով մի շարք գործեր։

Երեւանցու հեղինակած աշխատանքների թվին են պատկանում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը (Լիլաս քաղաքի գերեզմանատանը, Ֆրանսիա), Կոմիտասի հուշարձանը (Փարիզ), «Ղարաբաղցի կինը» քանդակը (Երևան), Վիլյամ Սարոյանի հուշարձանը (Երևան), «Վարք հավերժության» քանդակը (Երևան), Գրիգոր Հասրաթյանի հուշաքարը։ 

Դավիթ Երեւանցու կողմից հեղինակած եւ Երեւան քաղաքին նվիրաբերած «Սիրահարներ» քանդակային աշխատանքը քաղաքապետին կից գեղարվեստի հանձնաժողովի կողմից արժանացել է հավանության, նաեւ առկա է Սիրահարների այգու տնօրինության համաձայնությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter