HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղատնտեսության նախարարության և CARD հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Այսօր գյուղատնտեսության նախարարության և CARD հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Այս մասին տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության բաժինը:

Հուշագրի համաձայն` նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի գործուն մեխանիզմներ «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվաստումների աշխատանքների որակի բարձրացման, մատուցվող ծառայությունների բարելավման, անասնապահությամբ զբաղվող տնտեսությունների իրազեկվածության աշխատանքների կազմակերպման հարցերում:

«Հուշագրով պետական ծրագրով իրականացվող պատվաստումների գործառույթն այսուհետ իրականացվելու է CARD հիմնադրամի հետ համատեղ, և ես համոզված եմ, որ այս համագործակցությունը շատ հաջողված կլինի: «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում ստեղծվել են  գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոններ, վերապարտաստվել են անասնաբույժներ, և մենք այսօր ունենք մի հարթակ, որը կարող ենք առավել արդյունավետ օգտագործել պետական պատվաստումների ծրագիրը բարձր մակարդակով իրականացնելու համար, տարեցտարի լրացնենք բացերը, կատարելագործենք համակարգը` աստիճանաբար այդ գործառույթը պետությունից պատվիրակելով մասնավոր հատվածին: Հուշագրի ստորագրմամբ պետությունն ընդգծում է իր պատրաստակամությունը, մասնավոր հատվածի հետ համագործակցելով, զարգացնել ցանկացած ուղղություն», - նշել է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամ այցելած գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարը հույս է հայտնել, որ CARD հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում 2018 թվականի գյուղատնտեսական կենդանիների պատվաստումները կիրականացվեն առավել թափանցիկ ու արդյունավետ նոր ծրագրով:
Իգնատի Առաքելյանը  տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսական կենդանիների համարակալման ծրագիր:

Իր հերթին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանն ընդգծել է, որ CARD հիմնադրամը կշարունակի աջակցություն ցուցաբերել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը ոլորտում առաջնահերթ ծրագրերի իրականացման ուղղությամբ: Նա հավաստիացրել է, որ անասնաբուժական սպասարկման բոլոր կենտրոնները հագեցած են ժամանակակից սարքավորումներով և համալրված բարձրակարգ մասնագետներով` անասնաբուծական և անասնաբուժական տարբեր ծրագրեր իրականացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter