HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թլիկ գյուղում ջրի հարցը լուծվել է. ջրային տնտեսության պետական կոմիտե

Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղում խմելու ջրի հարցը լուծվել է' հաշված ժամերի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն, որի հրապարակած հաղորդագրությունը ներկայացնում ենք նույնությամբ.

«Այն մասին, որ գյուղում շուրջ 20 օր ջուր չի եղել, Ջրային տնտեսության պետական կոմիտեում որևէ ահազանգ չի ստացվել: Խնդրի վերաբերյալԿոմիտեն տեղեկացել է բացառապես մամուլի հրապարակումների միջոցով: Դրանից հետո հաշված ժամեր անց գյուղի ջրի հարցը լուծվել է: Կոմիտեի ջանքերով գյուղն արդեն նոր պոմպ ունի:

Հաշվի առնելով այս դեպքը' Ջրային տնտեսության պետական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին և պատկան մարմիններին Կոմիտեի իրավասության շրջանակներում կամայական հարցի առաջացման դեպքում ահազանգել ՋՏՊԿ' խնդրին հնարավորինս արագ արձագանքելու և համապարփակ լուծում տալու համար»:

Նշենք, սակայն, որ օրեր առաջ գյուղի բնակիչները «Հետք»-ին պատմել էին, որ այս հարցով 23 տարի շարունակ դիմել են կառավարությանը` այդպես էլ պատասխան չստանալով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter