HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Վթարային շենքի բնակիչները վերաբնակեցում են պահանջում

Երևան քաղաքի Արցախի 4-րդ նրբանցքի 10-րդ շենքի բնակիչներն այսօր կառավարության շենքի մոտ պահանջում էին վերաբնակեցում: Նրանք ապրում են 4-րդ կարգի վթարային շենքում: 2016 թ. դեկտեմբերին քաղաքապետարանի կողմից շենքում կատարվել է գույքագրում և հաշվառում, որից հետո պետք է կատարվեր բնակիչների վերաբնակեցումը: Սակայն, ինչպես նշվում է վարչապետին ուղղված դիմումի մեջ, վերաբնակեցման գործընթացը դադարեցվել է. պատճառը համապատասխան ֆոնդի բացակայությունն է: «Հետագա փլուզումներից և մարդկային զոհերից խուսափելու նպատակով, խնդրում ենք վերանայել և տալ համապատասխան ընթացք Արցախի 4-րդ նրբ., 10-րդ շենքի վերաբնակեցման գործընթացին ».- ասվում է շենքի բնակիչ Մարիետա Հովհաննիսյանի՝ վարչապետին ուղղված դիմումի մեջ:

Արցախի 4-րդ նրբանցք, 10-րդ շենք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter