HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հաց բերողին» տեղափոխում են Հատուկ քննչական ծառայություն

ՊՊԾ գնդի գրավման օրերին զինված խմբին սնունդ մատակարարած Արթուր Սարգսյանին, որը ձերբակալվել էր օգոստոսի սկզբին և ազատ արձակվել տարեվերջին, տեղափոխում են Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Արթուրի եղբայրը` Արսեն Սարգսյանը:

Արսենի խոսքով` Արարատի մարզի Բյուրավան գյուղի իրենց բնակարան են այցելել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության  9 աշխատակիցներ, որոնցից մեկն է համազգեստով եղել: «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանը նույնպես կարողացել է զրուցել «Հետք»-ի լրագրողի հետ և ասել, որ իրեն ձերբակալում են: Եղբայրը, սակայն, տեղեկացրել է, որ Արթուրին տեղափոխել են առանց ձեռնաշղթաների:

Արթուր Սարգսյանի փաստաբանը` Տիգրան Եգորյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ չի կարող ասել` իր պաշտպանյալին ձերբակալել են, թե բերման ենթարկել: Նա տեղեկացրեց, որ գնում է Հատուկ քննչական ծառայություն, որից հետո կկարողանա մանրամասներ հաղորդել:

Արսեն Սարգսյանը նշեց նաև, որ մի քանի օր առաջ նույնպես գյուղ են այցելել ոստիկաններ, որոնք ներկայացել են որպես թաղայիններ և հարցուփորձ արել Արթուր Սարգսյանի մասին:

Դեպքի մասին հավելյալ տեղեկություններ կհաղորդենք ավելի ուշ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter