HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայրենադարձ ամերիկահային Հայաստանում զրկել են սեփականության իրավունքից

Ամերիկահայ Օշին Փիրումյանին հայաստանյան դատական համակարգը զրկել է Նորքի հեռուստաաշտարակից ներքեւ ձգվող 2500 քմ հողատարածքի նկատմամբ օրենքով գրանցված սեփականության իրավունքից: Հողատարածքի սեփականության իրավունքի վկայականը տակավին Օշինի ձեռքում է, սակայն հողատարածքը քաղաքապետարանը վերցրել է Օշինից, իսկ հողատարածքի համար վճարված 88 մլն դրամը սեփականատիրոջը ետ չի վերադարձվել, ոչ էլ որեւէ կերպ փոխհատուցվել է:

Օվկիանոսից այն կողմ ապրող Փիրումյանների ընտանիքի համար հայրենիքը հեռավոր ու անհաս երազանք է եղել: Այն ժամանակ ԱՄՆ-ում մանկապարտեզ հաճախող Օշինի որդին` Դերիկը, Արարատ լեռն է նկարել մշտապես, որով ոգեւորել է նաեւ մանկապարտեզի մյուս երեխաներին:

Օշինը որոշել է «հեռավոր երազանքը» իրական դարձնել եւ ընտանիքով տեղափոխվել Հայաստան` իր երկրում ներդրում կատարելու եւ այն հզորացնելու նպատակով, չնայած այդ որոշումը սկզբում չեն ողջունել Օշինի եւ կնոջ ծնողները: 2003-ին, 2004-ին եւ 2005-ին Փիրումյաններն այցելել են Հայաստան, իսկ 2006-ին վերջնականապես տեղափոխվել են Երեւան:

Մասնագիտությամբ ճարտարագետ Օշինը ավիացիոն ճարտարագիտությամբ զբաղվող ընկերություն ունի ԱՄՆ-ում, Հայաստանից է հետեւում իր ընկերությանը եւ միաժամանակ օգնում հոր շինարարական բիզնեսի կառավարմանը Հայաստանում:

2005 թվականին Օշին Փիրումյանը Նորք-Մարաշ համայնքի Հովսեփյան փողոցին հարող տարածքում 2500 քմ հողատարածք է գնել տուն կառուցելու նպատակով: Հողամասը հարմար դիրքում է եղել` դիմացը Դերիկի` փոքր տարիքում նկարած Արարատի իրական պատկերը:

Այդ հողատարածքը Օշինը ձեռք է բերել ՀՀ բնապահպանության նախարարության «Անտառային գիտափորձարարական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Ղուլիջանյանից` վճարելով 88 մլն դրամ (այն ժամանակ` 195 հազար դոլար): Ղուլիջանյանին պատկանող ողջ տարածքը 5000 քմ է, սակայն Օշինը խնդրել է կիսել այն, քանի որ ամբողջը գնելու հնարավորություն չի ունեցել: Օշինը օրինական գրանցել է իր իրավունքները 2500 քմ հողամասի նկատմամբ եւ ձեռք բերել սեփականության իրավունքը հաստատող վկայական:

                                                          Օշինի գնած  հողատարածքը

Ընտանիքը Հայաստան տեղափոխելուց մի քանի ամիս անց Օշինը հեռախոսազանգ է ստացել դատարանից. նրան դատարան են կանչել` նախապես նույնիսկ պաշտոնական ծանուցում չուղարկելով:

Հենց դատարանում է պարզվել, որ Անդրանիկ Ղուլիջանյանի եւ Երեւանի քաղաքապետարանի սեփականաշնորհման պայմանագրից բխող վճարումները քաղաքապետարանի հաշվին չեն նստել, ինչի պատճառով Երեւանի քաղաքապետարանը դիմել է դատարան` պահանջելով լուծել քաղաքապետարանի եւ Անդրանիկ Ղուլիջանյանի միջեւ կնքված պայմանագիրը, եւ որպես հետեւանք` անվավեր ճանաչել նաեւ Ղուլիջանյանի եւ Փիրումյանի միջեւ կնքված պայմանագիրը: Իսկ թե ինչպես է ստացվել, որ Անդրանիկ Ղուլիջանյանի վճարումները չեն մուտքագրվել պետական բյուջե, դա մեկ այլ պատմություն է` հայտնի որպես «Կադաստրի գործ»:

Մեկ դրվագ «Կադաստրի գործից»

Երեւանի քաղաքապետի 2005 թ. թիվ 2173 որոշման հիման վրա Նորքի Գ. Հովսեփյան փողոցի հարակից 5000 քմ հողատարածքը վարձակալությամբ տրվել է Անդրանիկ Ղուլիջանյանին: Ա. Ղուլիջանյանը վստահեցնում է, որ հողատարածքի հետ կապ չունի, վարձակալել էր տնկիներ մշակելու համար, սակայն չի հասցրել, իսկ երբ Երեւանի քաղաքապետարանը որոշել է սեփականաշնորհել նշյալ տարածքը, վարձակալության պայմանագրից 20 օր անց այն գնել է իր ընկերոջ` Ռուբիկ Թադեւոսյանի համար:

Հենց Ռ. Թադեւոսյանն էլ որպես լիազորված անձ զբաղվել է հողատարածքի վաճառքով: 5000 քմ-ի համար Ռ. Թադեւոսյանը վճարել է ավելի քան 66 մլն դրամ, որը, ինչպես պարզվել է, չի մուտքագրվել Երեւանի քաղաքապետարանի կենտրոնական գանձապետարանի արտաբյուջետային հաշվին: Ռուբիկ Թադեւոսյանը հողատարածքի վաճառքը կազմակերպել է իր նախկին ծանոթի` ոմն Արմեն Համբարձումյանի եւ նրա որդիների` Վարդան եւ Արմեն Համբարձումյանների միջոցով:

Ռ. Թադեւոսյանը պատմում  է, որ նախկինում մեկ անգամ առնչվել էր ավագ Համբարձումյանի հետ եւ ճանաչում էր նրան որպես քաղաքապետարանում մուտք ու ելք ունեցող եւ քաղաքապետարանի հետ գործերը կարգավորող անձի: Նախնական պայմանավորվածության համաձայն` Վարդան Համբարձումյանին տվել է 66.050.000 դրամը, որը Վ. Համբարձումյանը չի մուտքագրել պետբյուջե, այլ, ըստ դատավճռի, կեղծել եւ վճարման կեղծ կտրոն է ներկայացրել քաղաքապետարան, որի հիման վրա էլ քաղաքապետարանը գործարք է կնքել:

Ավելի ուշ պարզվել է, որ Համբարձումյանները բազմաթիվ նմանատիպ գործարքներ են կնքել, որոնց մասնակցել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Երեւան քաղաքի մի շարք տարածքային ստորաբաժանումների աշխատակիցներ:

ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունը սկսել է քննել Կադաստրի ստորաբաժանումներում կեղծ վճարային փաստաթղթերի հիման վրա անշարժ գույքի պետական գրանցումներ հայտնաբերելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը («Կադաստրի գործը»):

Գործի շրջանակներում պարզվել է, որ դեռեւս 2004 թ. վերջերին Երեւան քաղաքի բնակիչներ Արմեն Համբարձումյանը, վերջինիս որդիներ Վարդան ու Արմեն Համբարձումյանները եւ համակարգչային բնագավառի մասնագետ Տիգրան Մկրտչյանը ստեղծել են կազմակերպված խումբ, որը տեւական ժամանակ զբաղվել է կեղծ վճարային ու պաշտոնական փաստաթղթերի պատրաստմամբ եւ դրանց օգտագործմամբ` խարդախությամբ, առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակությամբ:

Նախաքննությամբ հայտնաբերվել է հիշյալ խմբի կողմից պատրաստված եւ իրացված 1.518.050.690 դրամի 214 կեղծ վճարային փաստաթուղթ, սեփականության իրավունքի պետական գրանցման 3 կեղծ վկայական, Երեւանի քաղաքապետի 2 կեղծ որոշում, 1 կեղծ լիազորագիր եւ դատարանի 1 կեղծ վճիռ: Քրեական գործից անջատվել եւ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 11 գործ` 21 անձի վերաբերյալ, որոնցից 11-ը եղել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնյաներ:

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն` վերջիններս իրենց ներկայացված,  այսպես կոչված «մուրհակներով» անշարժ գույքի կադաստրային արժեքի գումարները հաշվանցելու վերաբերյալ շինծու տարբերակն ընկալելով որպես հավաստի, դրա ստուգման ուղղությամբ որեւէ միջոց չձեռնարկելով, միաժամանակ ունենալով նյութական շահագրգռվածություն` քաղաքացիներից գանձած գումարները փոխանցել են Համբարձումյանների կազմակերպված խմբին:

Դատարանը եղբայրներ Արմեն եւ Վարդան Համբարձումյաններին մեղավոր է ճանաչել եւ ազատազրկման դատապարտել (հայրը` Արմեն Համբարձումյանը, վարույթի ժամանակ մահացել է, նրա մասով գործը կարճվել է): Դատարանը վճռել է նաեւ բռնագանձել պետությանը պատճառված վնասը: Անդրանիկ Ղուլիջանյանի` որպես տուժողի վնասը եւս պետք է փոխհատուցեն Համբարձումյանները, սակայն Ռ. Թադեւոսյանի տեղեկացմամբ` իր գումարը դեռ չեն վերադարձրել: Համբարձումյանները սնանկ են ճանաչվել:

Քաղաքապետարանին չի հետաքրքրում այլոց սեփականության իրավունքը

Գործը բացահայտվել է, եւ քաղաքապետարանը որոշել է վերականգնել վնասները: Դրա համար դիմել է դատարան` Ա. Ղուլիջանյանի հետ պայմանագիրը լուծելու եւ որպես հետեւանք` Ղուլիջանյանի եւ Փիրումյանի պայմանագիրն անվավեր ճանաչելու հայցապահանջով:

Չնայած զուգահեռաբար ընթացել է քրեական գործի նախաքննությունը, եւ Օ. Փիրումյանի փաստաբանը միջնորդել է կասեցնել քաղաքապետարանի` ընդդեմ Ղուլիջանյանի եւ Փիրումյանի գործի քննությունը մինչեւ նախաքննության ավարտը, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, նախագայությամբ Վ. Լալայանի, այնուամենայնիվ, վճռել է լուծել Երեւանի քաղաքապետարանի եւ Ա. Ղուլիջանյանի միջեւ կնքված ուղղակի վաճառքի պայմանագիրը եւ անվավեր է ճանաչել Ղուլիջանյանի եւ Փիրումյանի միջեւ կնքված հողամասի առքուվաճառքի պայմանագիրը:

Օշինը բողոքարկել է վճիռը: Վերաքննիչում նիստերն ավելի հետաքրքիր են անցել: Նախ` դատարանը նշանակել է որոշման հրապարակման օր, սակայն այդ օրը, ինչպես պատճառաբանել է նիստի քարտուղարը, համակարգչի հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջացել, որոշումը չի հրապարակվել, մինչդեռ նույն օրն ավելի վաղ նշանակված նիստերը կամ հրապարակվելիք որոշումներն առանց որեւէ խոչընդոտի տեղի են ունեցել եւ հրապարակվել են:

Ավելի ուշ նշանակված հրապարակման օրը դատարանը հայտարարել է, որ վերսկսում է նիստերը, քանի որ լրացուցիչ հարցեր են ծագել: Այդ նիստում դատավորները քաղաքապետարանի ներկայացուցչին բացահայտ ասել են, որ Օշինի հետ քաղաքապետարանը իրավահարաբերություններ չունի, հետեւաբար, քաղաքապետարանի կողմից Օշինից հողը հետ վերցնելը չի կարող պայմանագրի լուծման հետեւանք լինել:

Դատավոր Նախշուն Տավարացյանը

«Ի վերջո, պարզված հանգամանք է այն, որ այդ հանցագործությունը կատարել են Կադաստրի աշխատակիցները, Օշին Փիրումյանի մեղքն ինչու՞մն է կայանում: Քաղաքապետարանը կաշկանդվա՞ծ է Անդրանիկ Ղուլիջանյանից այդ 2500 քմ-ի արժեքը բռնագանձելուց, ինչո՞վ եք կաշկանդված»,- հարցրել է դատավոր Նախշուն Տավարացյանը: Ավելին, դատավորը հետաքրքրվել է, թե ինչպես են Օշին Փիրումյանից հողատարածք վերցնելու հարց դրել, երբ նրան հող չեն վաճառել:

«Դուք Օշին Փիրումյանի հետ որեւէ գործարք չեք կատարել, այսօր ձեր ո՞ր իրավունքն է, որ Օ. Փիրումյանից իր սեփականությունը հանդիսացող հողամասը ետ եք պահանջում, ո՞ր օրենքով, որ կադաստրի աշխատակիցները հանցագործություն են կատարե՞լ»: Քաղաքապետարանի ներկայացուցչի պատասխանը մեկն է եղել. «Քաղաքապետարանին, կոպիտ ասած, այդ մասը չի հետաքրքրում, պետությունը վաճառել է հողամաս, որի արժեքը չի ստացել»:

Դատավոր Տավարացյանը նոր հարցադրում է արել. «Դուք չե՞ք գտնում, որ այն մասը, որ Անդրանիկ Ղուլիջանյանի մասով հողամասը փաստացի մնացել է նորից գրանցված, պետք է հողամասը պահանջեք, իսկ այն մասով, որ չկա` հողամասի արժեքը: Չե՞ք գտնում, որ սա է իրավական լուծումը այս հարցերի»:

Դատավոր Տավարացյանը քաղաքապետարանի ներկայացուցիչներին առաջարկել է քաղաքաետարանում քննարկել այս հարցը: Ներկայացուցիչը հրաժարվել է: «Գործարքը լուծելու ինստիտուտը անվավերության հետեւանքի կիրառման իրավական հնարավորություն չի նախատեսում»,- հավելել է մյուս դատավորը` Ստեփան Միքայելյանը եւ փակված համարել դատաքննությունը: (Հատված` դատական նիստի ձայնագրությունից)

Սակայն այս ամենից հետո նշյալ դատավորները, ինչպես նաեւ նախագահող դատավոր Դ. Խաչատրյանը, լրիվ այլ որոշում են կայացրել` մերժելով Օշին Փիրումյանի բողոքը եւ ուժի մեջ թողնելով ստորադաս ատյանի վճիռը:

Օշինը դիմել է Վճռաբեկ դատարան: Վճռաբեկը նույնիսկ չի քննել նրա բողոքը:

Օշինի փաստաբան Անդրանիկ Վահանյանը մեկ օրինական ճանապարհ է տեսնում այս իրավիճակում. քաղաքապետարանի գույքային վաճառքը պետք է փոխհատուցվեր փողի գումարի վերադարձով: Այսինքն` քաղաքապետարանը Ա. Ղուլիջանյանից պետք է գումարը պահանջեր: Օշին Փիրումյանը կարող է նաեւ Անդրանիկ Ղուլիջանյանին դատի տալ: Սակայն Օշինն ասում է, որ դա քաղաքապետարանի խնդիրն էր, քանի որ օրենքն իրեն պաշտպանում է որպես բարեխիղճ ձեռքբերողի:

«Այստեղ սկզբունքի հարց կա, ես շատ բաներ կարող եմ անել: Եթե մեր պետությունը (որը մեր նախագահն ամեն անգամ ասում է` կայացած է) կայացած է, այս հողի վերաբերյալ իր որոշումը տարբեր կլիներ: Ես կայացած պետությունում 28 տարի ապրել եմ, 5  տարի է` այստեղ եմ ապրում, տարբերությունը տեսնում եմ: Ես միայն դա եմ ուզում, որ օրենքը իսկապես գործի երկրում»,- ասում է Օշինը:

Անդրանիկ Վահանյանի կարծիքով` հարցի լուծման իրավական հնարավորությունները դեռ սպառված չեն Հայաստանում: Կատարողական վարույթ պիտի լինի, իսկ օրենքը թույլ է տալիս կատարողական վարույթի մինչեւ վերջին պահը հաշտություն կնքել: Այսինքն` Օշին Փիրումյանը կարող է 33 մլն հողի կադաստրային արժեքը վճարել, որպեսզի նորից տեր դառնա մեկ անգամ գնած հողատարածքին:

Օշինի փաստաբանը մեկ այլ տարբերակ է նշում. որպես ԱՄՆ քաղաքացի` Օշինը կարող է դիմել ամերիկյան դատարան, որն իրավասություն ունի պաշտպանել իր քաղաքացու սեփականության իրավունքը բոլոր երկրներում, իսկ որպես պատիժ կարող է իր երկրում տվյալ երկրի գույքի նկատմամբ արգելանք կիրառել` ասենք` դեսպանատան հաշիվների կամ գույքի: «Պատկերացրեք, թե Օշինն ինչքան հայրենասեր է, որ չի ուզում օգտվել այս տարբերակից»,- ասում է Ա. Վահանյանը:

Չնայած այս պատմությանը` Օշինը չի զղջում, որ Հայաստան է տեղափոխվել: Սեփականությունից զրկվելու փաստից վրդովված է, բայց չի պատրաստվում այդ պատճառով հեռանալ հայրենիքից, այլ մտադիր է պայքարել արդարության վերականգնման համար: Օշին Փիրումյանը որոշել է Եվրադատարան դիմել: Փաստաբան Արթուր Գրիգորյանը պատրաստում է նրա հայցը` ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Մեկնաբանություններ (30)

mahmouzian
in armenia you can not trust any one they are all crooks from the small one to the big one you can investigated as much as you want .they will cheat there mother .so .in india they charm the snakes in armenia is haistan . haistan and your pocket
Շվեյկ
Մի բան գնելուց առաջ ձեռք է բերվում դրա պատմությունը: Սա սովորական բան է ցանկացած երկրում: Ինչպես երևում է այդ հողատարածքի պատմություն ազնիվ չէ ի սկզբանէ՝ վարձակալություն, սեփականաշնորհում ուրիշի անունով, վաճառք և այլն: Ծիծաղելի է նույնիսկ մտածել, որ Օշին Փիրումյանը, ով զբաղվում է շինարարությամբ այս ամենը կարող էր աչքաթող անել: Այստեղ Օշինը իհարկե զոհ է, թեև ոչ անգիտակից: Օրինախախտը մնում է կադաստրը, որը պետք է տա պատասխան իր սխալների համար: Իսկ դրա պաշտոնյաների միակ հետաքրքրությունը հողերը խլելն է և հավանաբար վաճառել մեկ ուրիշի կամ իրենցով անելը:
Անհայրենասեր,հետամնաց Հայաստանաբնակl
Հայեր ջան էս ի?նչ պատահեց ձեզ,ինչի անցաք օտար լեզվի:
Amalia
Մեկնաբանությունը...I am sorry to hear about another Diasporan pushed off his properties and forced into a long-lasting lawsuit. I just want to remind of another honorable Diaspora family: George and Carolann Najarian. Their case was widely elucidated in Hetq. It turned to be endless. They are balancing on the edge of losing their real estate built right in the center of Yerevan - such a dainty piece for those eager for others' property. Such a pity and shame.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
John (27) - Իհարկե,«նորմալ» ԱՄՆ-ն. «առողջ» համբուրգերների, մեծ բիզնեսի կողմից ԼՐԻՎՈՒԹՅԱՄԲ ՀՍԿՎՈՂ CNN-ների, բանտերում լիքը սևամորթների-հիսպանիկների,ագրեսիվ կրեդիտների ու 47 միլիոն ՉԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾՆԵՐԻ «դրախտավայրը»: 1%ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ «դեմոկրատիա»: Ու երկիրը ՀՍԿՈՂ ՌԱԶՄԱ-ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ կլանը,որը ամեն տարի մի նոր ՊԱՏԵՐԱԶՄ պիտի սկսի/հրահրի ու հազարավոր ԱՆՄԵՂ մարդկանց խոշտանգի/սպանի-միայն նրա համար, որ իրենց արտադրած զենքը սպառվի: Իսկ Ամերիկայից գալիս են Հայաստան,որովհետև Հայաստանում ԱՎԵԼԻ ԼԱՎ են ապրում,այլապես չէին գա ու կշարունակեին Ամերիկայում ապրել որպես ՍՊԻՏԱԿ ՆԵԳՐԵՐ:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ed (23) - Ւնչ իրավաբան?,ինչ փաստաբան? ՄԻԹԵ կարելի է 200 հազար դոլարի գործարք անել ՈՒՐԻՇ ԱՆՁԱՆՑ ասածների/արածների հիման վրա ՄԻԱՅՆ:..................Հայաստանում կադաստրից սեփականության մասին ինֆորմացիան տևում է ԸՆԴՀԱՄԵՆԸ մոտ 300-400 դրամ ու 2-3 աշխ.օր, ու ՑԱՆԿԱՑԱԾ մարդ այս ինֆորմացիան կարող է հարցնել: Ես այս ամառ սա անձամբ արել եմ Կապանի կադաստրում և բավականին դրականորեն զարմացել էի,որ այդքան հեշտ/շուտ ու բավականին մանրամասն ինֆորմացիա են տալիս:
John
Poor Oshin!!! ayn 2 million hayer',vor PAKHAN ayd erkrits pakas hayrenaser ein qan te du??????????????VOCH!!!Parzapes nranq ays amen inchn irents marmni vra en zgatsel,u hayrenasirutyunn el hasel e 0%.Elir gna et u vayelir normal erkir Amerikan...
Նուբար Ասլանյան Ed-ին
Դեմագոգիայի Մեծ Մասնագետ պարոն Ed.Ձեր հարցադրումը հղեք հարգարժան պրն. Ռաֆայել Սիմոնյանին,ինքն էլ Վայոց ձորից:Ես «էս գործի»մեջ չկամ...Գալով Ռաֆայել Սիմոնյանին,իհարկե ցավալի է,«որ մենք`մեր ազգը առնվազը վերջին 1000 տարիների ընթացքում թողել ու հեռացել ենք»,սակայն կրկնակի ցավալի,որ այսօրվա Հայաստանը ղեկավարում են կոտոշավորները,եռակի ցավալի՝ որ ժողովուրդը իր փրկությունը գտնում է տուն ու տեղ թողնելու մեջ»:Այստեղ է ասված՝ պետք է էշին(իշխանություններ) ծեծել,եւ ոչ փալանը (հեռացող):Համենայնդեպս«փալանը»ավելի քիչ մեղավոր է:
David
Es mard@ linelov azniv hay mard chi kaskacel ir azgakci vra u katarel a gorcarq@ chxoranalov manramasneri mej, u hima wor anardarutyunn aknhayt e ayn petq e verakangnvi
Ed
Nubar Aslanyan: demagogyaov ek tarvats. aysorva hayastan@ veratsvel e amen inch sparogh mi mets stamoqsi. jamanak, mijots, energya, nuyniks mardu kyanqn@, vochinch arjeq chuni hayastanum. sharqayin qaghaqadzuts minchev nakhagah bolor@ staroghi anasnakan bnazdov en aprum.
Ed
Tipik yerevanyan mtatselakerp em tesnum mi qani ardzaganqneri mej. Hertakan angam zohin en meghadrum. Oshin@ orinakan janaparhov, pastabani ognutyamb hoghataratsq e gnel. Sranits avelin petq e asvi?
Նուբար Ասլանյան Վարազ Սյունուն
«Մի բարկանա,օրհնյալ»:Իսկ ավելի լուրջ՝ Ձեր եւ rafayel-ի հարցադրումները տարբեր են:Զօրինակ ,ահա Ձեր գրածը«Ես համաձայն եմ rafayel (4)-ի հետ: ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ պիտի դնել Հայրենիքի ու այս կան այն մարդու/խմբի արարքների միջև,ու պիտի միայն քննադատել վերջինիս:ն»: rafayel-ը այդ մասին բնավ չի էլ ակնարկել:Բայց Ձեր միտքը,որը այլ «օպերայից» է՝ ողջյունում եմ:
Ռաֆաել Սիմոնյան,Վայոց Ձոր
19. Նուբար Ասլանյան,գիտեք ինչն է ցավալի,որ մենք`մեր ազգը առնվազը վերջին 1000 տարիների ընթացքում թողել ու հեռացել ենք,որոշները նեղանալով տեղի իշխանություններից,ուրիշները լավ կյանքի հետևից և այլ ու այլ առիթներով, ու հիմնական պատճառը դա է որ հազար տարի է հայրենիքում չենք կարողանում երեք միլիոնի սահմանը հատենլ:Դուք ինչ է կարծում եք թե թողնել գնալով ինք իրեն ամեն ինչ կարգավորվելու է, ու մի գեղեցիկ օր CNN-ով լսելու եք որ, ա`յ հայեր Ձեր սիրած ու պաշտած Հայրենիքը վեր է ածվել դրախտի, թողեք ձեր ժամանակավոր բնակության վայրերը ու վերադարձեք,ոչ սիրելիս այդպես չի լինում,Հայրենիքր հայրենիք է դառնում այնտեղ ապրելով,արարելով,սիրելով ու պայքարելով,լավացնելով ամեն մեկը իր չափով`մեկը կգնդակահարի,մյուսը հող կմշակի,երրորդը ուսուցչություն կանի,են մյուսը դիմություն կլինի,ուրիշը ընդիմություն և այլն
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես համաձայն եմ rafayel (4)-ի հետ: ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ պիտի դնել Հայրենիքի ու այս կան այն մարդու/խմբի արարքների միջև,ու պիտի միայն քննադատել վերջինիս:Ընդհանրապես, սրտացավ քննադատությունը պիտի լինի ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ.այսինքն,հիմնավորված պիտի ցույց տաս նաև ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ուղին:.......................ՀԳ. Ես արդեն սկսում եմ հոգնել ու բարկանալ այն (Սփյուռքա)հայերից, որոնք օրը ցերեկով ու միշտ նույն ոճով ՄԻԱՄՏԱԲԱՐ խրվում են Երևանի կենտրոն քաղաք-պետության նույն ՑԵԽԸ. հետո սկսում են 4 կողմ ցեխ շպրտել ու 1000 հոգի է հետո պետք լինում,որ սրանց ցեխից հանի:ՄԻ ԵԿԵՔ այդ դեպքում-ու ԽՆԱՅԵՔ և ձեր ներվերը,և մեր ներվերը:Գնացեք ու ներդրեք Ղարսում/Վանում: 200 հազար դոլարը ձեռքին ու ԷՍՔԱՆ ՄԻԱՄԻՏ? Չեմ հասկանում սրանք ՈՆՑ են այսքան փողի տեր դառնում: Թուրքը կասեր.«ալլա,ալլաաաա»:
Նուբար Ասլանյան rafayel-ին
«հենց մի բան են գտնում`բացականչում են...»Հարգելիս,երանի թե Ձեր ասած «մի բան»ը լիներ:Մի բան չէ,հազար ու մի բան է,դեռ« մի բան էլ ավելի»,ինչպես կասեր Արամայիս Սահակյանը: Հաջորդը՝ «ուղղակի ժամանակի ընթացքում ամեն ինչ հույս ունեմ կշտկվի»:Ամեն ինչ շտկել պետք չէ,թե չէ կեղտաջրի հետ մանկանն էլ կնետեք:Պետք է շտկել մարդուն,ավելի ճիշտ ձեր բիրդան աղա կառավարողներին,եւ ինչպես ասում է Շառլը՝ գնդակահարել նրանց:Եւ այդ ժամանակ կբացվի ծիածանը եւ իր գունեղ լույսերը շաղ կտա Հայրենիքի վրա,ու «մենք էլ դիմացիցը մարշ ածելով կգնանք»:Իսկ թե «ամերիկաներում»ինչ է կատարվում՝ հոգս չէ:Ձեզ մի մխիթարեք,Հռոմի պապից էլ ավել կաթոլիկ մի եղեք՝ ես Հայրենիքը Ձեզնից պակաս չեմ սիրում,դրա համար էլ ուշադիր եմ նրա նկատմամբ,անգամ հեռվից,քանզի նրա ցավը,իմ ցավն է:Անունս էլ գրում եմ հայերեն(ի տարբերություն Ձեր rafayel-ի(անուն,ծածկանուն՝ մեկ է):Եւ վերջապես՝ քննդատել,չի նշանակում չսիրել Հայրենիքը:Կոնկրետ ինձ համար Հայրենիքը ոչ այսօրվա Հայաստանի ԱԺ-ն է,եւ ոչ էլ նրանց ստեղծած օլիգարխիկ համակարգը՝ այստեղից բխող բոլոր հանգամանքներով եւ հետեւանքներով:Իսկ եթե գրելավոճս Ձեր սրտովը չէ,ներող եղեք,սիրում եմ թեւավոր խոսքերի մեջբերումը,նամանավանդ հայ կինոֆիլմերից:Հարգանքներս:
Varaz Syuni (Amsterdam)
levik (16,17)- I just read the English translation too of the article (which is shorter that the Armenian one)..............First, I blame nobody. I only tell my experience/opinion based ON THE FACTS of this PARTICULAR case from the information I read in the article.SECOND, we have here 2 (separate) cases: CRIMINAL (corrupt Cadastre employees) and CONTRACTUAL (third party good faith, and EVENTUAL suitecase against the last seller: was A. Ghulijanian himself in GOOD FAITH or NOT). This is a complicated case, and my opinion and thoughts I have already told in my comments 12, 15.
levik
Sure Varaz, blame the naive and idealistic Diaspora Armenians for getting fleeced by the judicial system in Armenia. Talk about hypocrisy...So now these Armenians have to check to see if local Armenians have swindled the system before doling out any cash? I am not blaming only the incompetent couurts but the ENTIRE CORRUPT AND THIEVING SYSTEM!!! Did you read Mr. Peroomian's blow by blow account of the procedures he went through to make sure the purchase of the property was LEGAL before handing over any money? Evidently not. I guess Armenians from the diaspora have to become as deceitful as Armenians in the RA before they make any investment. The horror stories over the years about conniving government officials and their co-conspirators in the courts would make any sane person RUN AWAY!
Varaz Syuni (Amsterdam)
levik (14)- I am not sure if in this particular case the problem is (only) the system. It seems to me that mr. Pirumian DID NOT check properly the state property registration register (Cadaster) BEFORE buying the property, which is VERY NAIVE, as I am sure it would be the same in US too. So we have here a contract law/THIRD PARTY GOOD FAITH case. It seems to me, based on information in the article, that mr. Pirumian DID NOT buy his property in good faith,as he NEGLECTED to conduct due investigation BEFORE buying. I hope I am wrong and there are facts to the contrary that I do not know.................... PS-1. You can NOT blame only the courts, as they are ONLY ONE PLAYER in the process......................PS-2. Most Diaspora Armenians get deceived in Armenia, because they DO NOT double-check things: they are hasty,too idealistic/romantic and with little information- all BAD for doing business anywhere.
Ergir
Ba mi hat ed Hranush Hakobyani het hartsazruyts antskatsreq ays bolor spyurqahayeri hamar,voronts qcel en mer hayreniqum,kam el spanel`inchpes orinak Nazaret Berberyanin,tesneq inch pataskan e talis ayd,, tun kanchogh tikin@''.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Տեր Աստված:Էս ինչ խճճված ու բազմաշերտ տիպիկ Հայկական գործելաոճ, կոպիտ ասած, գցոցի է,որը էն գլխից կարելի էր կանխել, եթե Օշին Փիրումյանը ,ՄԻՆՉԵՎ հողատարածքի գնման պայնանագրի ստորագրումը, ԿԱԴԱՍՏՐՈՒՄ ՍՏՈՒԳԵՐ թե ՈՒՄ ԱՆՈՒՆՈՎ էր հողատարածքը սեփականաշնորհված ու ինչ ԼԵԳԱԼ կարգավիճակ ուներ հողատարածքը: Եթե սա ՉԻ արել,ապա Օշին Փիրումյանը, ցավոք, բարեխիղճ ձեռքբերող ՉԷ օրենքի տեսակետից(buyer in good faith),թեև շատ լավ եմ հասկանում իր ցգացմունքները:..........................Եթե ստուգել է ու կադաստրի թղթերում իրեն կասկածելի բան չի թվացել ու սա կարող է ցույց տալ/ապացուցել-ապա պիտի իր կորցրածը հետ ստանա (պետությունից):..................ՀԳ. Կադաստրի ստորաբաժանումներում կեղծ վճարային փաստաթղթերի հիման վրա անշարժ գույքի պետական գրանցումներ ? ԻՆՉՊԵՍ էր սա հնարավոր?
Քաջիկ
W. Wallace-ին. Բա որ մյուս երկու դատավորներին տեսնեք... Այս դատավորախմբի կողմից ընդունած երկու քաղաքացիական գործերով որոշումներից եմ տեղյակ, երկուսն էլ անարդար, մեկն արդեն Եվրոդատարանում է, մյուսը դեռ՝ Վճռաբեկում:
rafayel
9. Aram,կխնդրեմ հայերեն գրեք,եթե դժվար չէ,փորձեցի Google-ով թարգմանել բան չստացվեց,չհասկացա կներեք...
Egisasabeth
Ես էլ եմ դատապարտում ամեն տեսակի օրինազանցություն: Բայց այդ ամենը տեղի է ունենում վերին օղակների գիտությամբ և երկրում անպատժելիության շնորհիվ: Բայց ինչպես ասում են ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում: Այնպես որ պետք է պայքարել և անպայման կհասնեք դրական արդյունքի: Ես էլ եմ հայտնվել նույնատիպ իրավիճակում, կորցրել եմ հանգիստս, բայց պետք է դիմանալ և պայքարել: Օշին Ձեզ մաղթում եմ հաղթանակ:
David
Arden menq ! piti chhandurjenq ayspisi depqer@
David
harkavor e parzel inchn e patchar@ u ete anardarutyun ka petq e tekuz henc konkret es depqi hamar mi sharjum sksel !
W. Wallace
Դատավորի դեմքը եւ ազգանունը ամեն ինչ ասում են
rafayel
Բայց ինչի եք, մեկ կամ մի քանի ,օրինակների վրա հիմնվելով Հայրենիքը մտցնում ցեխը,ու խռովածի նման շպրտում ,,Ջանըմ,չոջուխ ե՞ս,ինչ է,ինչու՞ եկար,,-կա? աշխհարում մի երկիր,որ հողամասի կամ տան համար դատական քաշքշուկներ չլինեն,ես ինչքան լսել եմ ամենաշատը դրանք հենց ,,օրենքի երկիր,, ԱՄՆ-ում են,ուղակի ինձ թվում է ոմանք ,,հայրենիքը հեռվից սիրելու,, իրենց արարմունքը արդարացնելու պատճառներ են փնտրում, ու խոշորացույցով նայում են, հենց մի բան են գտնում`բացականչում են,տեսեք իսկ դուք ասում եք եկեք հայրենիք,գանք որ սրանց օրը ընկնենք,երիցս ճիշտ է այն խոսքը,թե` գործ անողը գործ է ման գալի,իսկ չանողը պատճառ:Չկարծեք թե ես գտնում եմ,որ մեզ մոտ ամեն ինչ կարգին է,չէ ուղակի ժամանակի ընթացքում ամեն ինչ հույս ունեմ կշտկվի:
steve a
Because of Oshin Peroomian story a lot less Armenians from aboard will invest in Armenia. Good job to all the parties that were able to trick Oshin Peroomian out of his $195,000 sorry Armenia another failed businessman will return back to Armenia. Serjik the president probably got part of this money too.
Նուբար Ասլանյան
Ջանըմ,չոջուխ ե՞ս,ինչ է,ինչու՞ եկար:Գալեդ առաջ չի հարցուցի՞ր «ով ում բարեկամն է»:Այդ նույնն է,ոնց որ տժվժիկեն ետքը պաղ ջուր խմած ըլլաս:Օղին կվայելե,օղին:Իսկ հայատանյան կոտոշավորները զօռը տվել են ՓՈՂԻՆ: ....
chessmaster
hertakan xabvats artasahmani hai ...es uxxaki zarmanum em iranc vra, axr irank @ndhanrapes chen kardum ?. internet chunen?.. chen tesnum?, vor hayastanum amen shabat mi gortsarari, mi hayrenadardzi xabum en, unezrkum en,,, axr inchi ek galis hayastanum guik arnum ?....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter