HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հաց բերողի» եղբայրն անհետացել է

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի եղբայրը՝ Արսեն Սարգսյանն անհետացել է: Արթուր Սարգսյանի մայրը՝ տիկին Դոնարան «Հետքին» ահազանգեց, որ փետրվարի 11-ին՝ երեկոյան  որդին դուրս է եկել տնից և մինչ օրս չի վերադարձել: Մայրը մտավախություն ունի, որ նրան ևս կարող է ձերբակալած լինեն:

Տիկին Դոնարան պատմեց, որ Արթուրի ձերբակալման օրը բոլորով եկել են Երևան, բայց փետրվարի 11-ին Արսենը գնացել է Արարատի մարզի Բյուրավան գյուղի իրենց տուն, որպեսզի ինչ-որ իրեր բերի: Մոտենալիս հեռվից նկատել է, որ տան դարպասները բաց են, և կարմիր բերետավորներ, համազգեստով և ոչ համազգեստով անձինք իրենց տան շուրջն են պտտվում, մի քանի մեքենա է կանգնած դարպասների մոտ: Արսենը հեռվից հետևել է՝ վախենալով տուն մտնել և հետ է վերադարձել Երևան: Այդ ամենի մասին պատմել է տիկին Դոնարային, նրան է հանձնել հեռախոսը և ասել, որ գնում է:

Այդ օրվանից տիկին Դոնարան տղայից լուր չունի: Կասկածում է, որ տղային ևս հետևել են, ձերբակալել են կամ էլ թաքնվել է՝ վախենալով հետապնդումից: «Մենք այս պետությանը թշնամի չենք, ապրել ենք մարդավարի, մարդկանց օգնող, հասնող, իսկ հիմա ստացվում է  այնպես, որ իմ մի որդին բանտում է՝ հացադուլի մեջ, իսկ մյուս տղաս էլ՝ չգիտեմ, թե որտեղ է: Թող իմ Արսենին բերեն հետ, ինչու պիտի վախեցած լիներ, ուրեմն մի բան տեսել կամ զգացել է»,- ասաց տիկին Դոնարան:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի ձերբակալման օրը ՀՔԾ-ի շենքի մոտ «Հետքի»  հետ զրույցում Արսենը նշել էր, որ վախեցած և տագնապած է, և գուցե եղբոր ձերբակալությունից հետո հերթը իրենն է:

«Անհանգիստ եմ, չեմ քնում, փողոցներն եմ թափառում, ինչքան ծանոթ մարդ կա՝ հարցնում եմ, ոչ մեկ Արսենիս չի տեսել: Ինչ են ուզում իմ ընտանիքից: Ես վախենում եմ, եթե եկել են տուն, հնարավոր է՝ մի բան տեղադրած լինեն՝ զենք կամ թմրանյութ, որպեսզի Արսենին տանելու հիմք ունենան: Սա իմ ընտանիքի հանդեպ հետապնդում է»,- ասաց Սարգսյան եղբայրների մայրը: 

Մեկնաբանություններ (3)

Հասմիկ Ա. Ա.
Եթե բռնել են, պարտավոր չե՞ն փաստաբան հատկացնելու, հարազատներին տեղեկացնելու: Ամեն դեպքում բոլորին հասկանալի է, որ բան են սարքում այս ազնիվ մարդկանց գլխին: Բայց ՉԵՆ ՄԱՐՍԵԼՈՒ:
Vahan Asrabian
Հարամեցին Հայաստանը անասունի պէս:
Razmik Eevoyan
Այ քեզ Ապահով Հայաստան...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter