HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2017 թ. առաջին ոսկե մեդալը՝ Բելառուսի բաց առաջնությունում

Փետրվարի 10-ից 11-ը Մինսկում անցկացվեց Բելոռուսի նախագահ Լուկաշենկոյի մրցանակների խաղարկության 21-րդ միջազգային՝ «Բելառուսի բաց առաջնությունը», որն այս տարվա առաջին A դասի վարկանիշային մրցաշարն էր սամբիստների համար:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ հայ մարզիկներից՝ 57 կգ քաշային կարգում հանդես եկող գյումրեցի Գրիգոր Մխիթարյանը գերազանց անցկացրեց բոլոր 5 գոտեմարտերը և հռչակվեց առաջնության չեմպիոն:

Հայաստանյան պատվիրակությունը, որի կազմում էին 5 մարզիկ, որոնցից երեքն Արցախից, մարզիչ Հայկ Ավետիսյանը և մրցավար Էդուարդ Ասլանյանը, ով նաև մրցաշարի գլխավոր մրցավարի տեղակալն էր, Բելառուսից բարեհաջող վերադարձան հայրենիք փետրվարի 13-ին: 

Մեկնաբանություններ (1)

Artak
Не надо было участвовать

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter