HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաքննիչը մերժեց Պավել Մանուկյանին

Ամալյա Մարգարյան

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Պավել Մանուկյանի նկատմամբ խափանման միջոցը կալանք կիրառելու ընդհանուր իրավասության դաատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը և Պավել Մանուկյանի կալանավորումը թողել օրինական ուժի մեջ։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում նշեց Պ. Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը։

«Մենք մեր բողոքի մեջ ներկայացրել էինք, որ «Սասնա ծռերի» արարքը չի կարող դիտվել որպես հանցագործություն՝ եվրոպակաան միջազգային ակտերի ուժի ներքո, և Պավել Մանուկյանը չպիտի կալանավորվեր։ Մյուս խնդիրն այն էր, որ քննիչը հիմավորում է, որ Պավել Մանուկյանը կարող է փախչել, խուսափել պատժի կրումից։ Այդ մարդիկ հեղափոխություն են բարձրացրել և փախչելու կամ խուսափելու խնդիր չունեն, իրենք են ուզում այդ ամենի փոփոխությունը տեսնել։ Եթե մարդը խուսափեր կամ փախչեր, չէր գնա հեղափոխության», -հայտնեց փաստաբանը։

Հարություն Բաղդասարյանը ավելացրեց նաև, որ սա քաղաքական հիմավորում է, քաղաքական հետապնդում է, և քրեական իրավունքի տեսանկյունից կատարված գործողությունները չեն կարող դիտվել որպես հանցագործություն։

Պաշտպանը հայտնեց նաև, որ Պավել Մանուկյանը շարունակում է չներկայանալ նիստերին, քանի որ պնդում է, որ «արդարադատությունը անազատության մեջ է», և չի վստահում ու չի հավատում դատարանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter