HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հովհաննես Ղազարյանն ազատ է արձակվել

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ժամեր առաջ ազատ է արձակել Սարի թաղի բախումների ժամանակ ձերբակալված Հովհաննես Ղազարյանը: 

Ինչպես Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Ղազարյանի փաստաբան Անի Չատինյանը՝ դեռևս դատարանի որոշում չունի և տեղյակ չէ, թե ինչ հանգամանքեր են դրվել Հովհաննես Ղազարյանին կալանքից ազատելու հիմքում:

«Քանի որ որոշումը չունեմ, դժվարանում եմ այս պահին ասել, թե Հովհաննեսի կալանքը վերացավ քաղաքական, թե իրավական որոշումով. ավելի ճիշտ կլինի որակում չտալ, որոշումը ստանալուց հետո ավելի հստակ կասեմ: Բայց նշեմ, որ չի բացառում թե՛ մեկը, թե՛ մյուսը»,- ասաց փաստաբանը: 

Հովհաննեսը ևս ներկա է գտնվել դատականի նիստին, միացել պաշտպանի այն խոսքին, որ ինքն այդ օրն ընդհանրապես քար չի նետել ոստիկանների ուղղությամբ, և որ քար նետելը առհասարակ հանցագործություն չէ, դրա համար պատիժ չի նախատեսվում, այն էլ այն դեպքում, երբ դրանք որևէ մեկին չեն դիպչել, չկան անմիջականորեն տուժած ոստիկաններ: 

Չատինյանը կարծում է, որ իր պաշտպանյալի  նկատմամբ հետապնդում է իրականացվում, քանի որ համարձակվել է դուրս գալ փողոց, իրացնել Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիայով երաշխավորված խոսքի և հավաքների ազատության իրավունքները: 

Հիշեցնենք, որ Հովհաննես Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը: Նա մեղադրվում է հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումներին մասնակցելու մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter