HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Փաստաբանի գնահատմամբ՝ շաբլոնային ձևակերպումներով երկարացվեց Խանդոյանի կալանքի ժամկետը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը կալանքի տակ կմնա ևս երկու ամիս։ Վերաքննիչ քրեական դատարանն առաջին ատյանի որոշումը թողել է օրինական ուժի մեջ։

Փաստաբան Արայիկ Պապիկյանի գնահատմամբ, կալանքը երկարացնելու միջնորդությունում ներկայացվել են ստանդարտ ձևակերպումներ, որով Արայիկ Խանդոյանը, ազատության մեջ մնալով, կխոչընդոտի գործի քննությանը, կթաքնվի վարույթ իրականացնող մարմնից։

«Ստանդարտ, շաբլոն, տիպային  ձևակերպումերը, որոնք օրենքում կան, այդ նույն հիմքերով երկարացվեց կալանքի ժամկետը։ Հիմա էլ հերթական անգամ, նախորդ որոշումից copy-paste էին արել  և նույն որոշումը կայացրեցին»,-ասում է փաստաբանը

Արայիկ Խանդոյանը ևս ներկա է գտնվել դատական նիստին։ Պապիկյանի փոխանցմամբ՝ դատարանում հայտարարել է,  որ թեև գտնվում է իր հայրենիքում, բայց  արդարադատությունը իր նկատմամբ իրականացնում են Բաքվից հրավիրված մարդիկ։

Հավելենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քր.օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter