HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես կանգնած եմ լինելու յուրաքանչյուր գյուղացու կողքին». Արմավիրի մարզում ասել է Արսեն Հարությունյանը

«Ես կանգնած եմ լինելու յուրաքանչյուր գյուղացու կողքին, ով անարդարացիորեն զրկված կլինի ջրից, կամ կհանդիպի այլ խոչընդոտի, որ կառաջացնեն ոլորտի պատասխանատուները»,- այս մասին Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում ասել է ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:

Կոմիտեն տեղեկացնում է, որ ոռոգման շրջանին ընդառաջ Արմավիրի մարզպետարանում կազմակերպված հանդիպմանը հրավիրված էին մարզի համայնքների ղեկավարները, ովքեր իրենց հուզող հարցերը ներկայացրեցին ՋՏՊԿ նախագահին և մարզպետ Աշոտ Ղահրամանյանին:

Համայնքների ղեկավարների բարձրաձայնած խնդիրները, հիմնականում, վերաբերում էին խմելու և ոռոգման ջրի մատակարարման ցանցերի  վատթար վիճակին կամ բացակայությանը:

Արսեն Հարությունյանը լսել է բոլոր խնդիրները և խոստացել հնարավորինս սեղմ ժամկետներում ՋՏՊԿ մասնագետների հետ քննարկել դրանք և լուծումներ առաջարկել:

«Ես` որպես ոլորտի պատասխանատու, ամենաշատն եմ ուզում, որ բոլոր համայնքներն ապահովված լինեն ոռոգման ջրով, սակայն պետք է իրատես լինել: Շատ համայնքներում խորհրդային տարիներից մնացած ջրագծերն արդեն հնացել են, որոշներում ընդհանրապես ցանց չկա: Այս բոլոր խնդիրները կարգավորելու համար ահռելի գումարներ են հարկավոր: Իմ այցի նպատակներից մեկն էլ բոլոր խնդիրների գույքագրումն ու առաջնահերթությունները հստակեցնելն էր: Փուլ առ փուլ կփորձենք լուծումներ գտնել»,- ասել Ա. Հարությունյանը:

«Բարձրացված խնդիրներից մի քանիսը լուծումներ ստացան հենց տեղում: Օրինակ՝ Տարոնիկ համայնքում, որտեղ 1992 թվականից ի վեր խմելու ջուր չկա, մարտի 10-ից կմեկնարկի նոր պոմպակայանի շինարարությունը: Այս մասին խոստացավ մարզպետ Ղահրամանյանը»,- տեղեկացնում է ջրային տնտեսության պետական կոմիտեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter