Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

ՀՅԴ-ն դպրոցի տնօրենի ինստիտուտն «իրենով է անում»



Իջեւանի ավագ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը չի կայացել շատ տարօրինակ պայմաններում:

«Հետք»-ն ահազանգ է ստացել այն մասին, որ դպրոցի կառավարման խորհրդի նախագահը եւ երկու անդամներն առանց հիմնավոր պատճառաբանության չեն ներկայացել մրցույթին, արդյունքում՝ մրցույթը չի կայացել, եւ հիմա, ըստ օրենքի, տնօրեն պետք է նշանակի կրթության եւ գիտության նախարար, դաշնակցական Լեւոն Մկրտչյանը:

Նախարարի կուսակցական պատկանելությունն այստեղ մեջբերում եմ ոչ պատահաբար: Իջեւանի ավագ դպրոցի կառավարման խորհրդի անդամներից երկուսը՝ Էմմա Պետրոսյանը եւ Մարիաննա Մարդանյանը, ուղիղ կապ ունեն Հայ Հեղափոխական Դաշնակցության Տավուշի մարզային կառույցի հետ: Նրանք կուսակցական են:

Մրցույթում առաջադրված թեկնածուները երկուսն են՝ Արմեն Խոջայանը, որը 2008 թվականից մինչեւ 2016 թվականը եղել է դպրոցի տնօրենը, եւ Գայանե Էդիլյանը։ Վերջինս կրթության եւ գիտության նախարարի կողմից նշանակվել է տնօրենի պաշտոնակատար, մինչեւ մրցույթը կայանա:

Երկու անգամ՝ փետրվարի 3-ին եւ փետրվարի 10-ին նշանակվել է մրցույթ, սակայն չի կայացել՝ կառավարման խորհրդում նախարարի ներկայացուցիչներ Հասմիկ Ասիրյանի, Էմմա Պետրոսյանի եւ Մարիաննա Մարդանյանի բացակայության պատճառով:

Կառավարման խորհուրդը բաղկացած է 8 հոգուց, եւ քվորում ապահովելու համար պարտադիր է 6 ներկայացուցչի ներկայությունը: Երեք ներկայացուցչի բացակայության պարագայում մրցույթը չի կայացել: Իսկ ըստ կարգի՝ երկու անգամ քվորում չապահովելու դեպքում՝ 10 աշխատանքային օրերի ընթացքում ավագ դպրոցի տնօրեն է նշանակում կրթության եւ գիտության նախարարը:

Մեզ ահազանգած մանկավարժներից մեկն ասաց, որ խոսակցություններ են պտտվում, թե մրցույթը ձախողելու ջանքերը Դաշնակցության մարզային գրասենյակում են որոշվել, որպեսզի նախարար Լեւոն Մկրտչյանը նշանակի իր թեկնածուին՝ Գայանե Էդիլյանին:

ԿԳ նախարարի 2010 թվականի մարտի 18-ի թիվ 113-Ն հրամանի համաձայն՝ դպրոցի կառավարման խորհուրդը կազմվում է 8 անդամից, որոնց առաջադրում են կրթության և գիտության նախարարը, լիազորված մարմինը, մանկավարժական խորհուրդը, ծնողական խորհուրդը: Նախարարության ենթակայության հաստատություններում, նույնը նաեւ՝ ավագ դպրոցներում, կրթության եւ գիտության նախարարն առաջադրում է խորհրդի 3 անդամ:

Հասմիկ Ասիրյանը, Էմմա Պետրոսյանը եւ Մարիաննա Մարդանյանը տարօրինակ զուգադիպությամբ հենց Լեւոն Մկրտչյանի նշանակված անձինք են: Նշանակումը տեղի է ունեցել նախորդ տարվա սեպտեմբերին:

Էմմա Պետրոսյանի հետ զրուցել չհաջողվեց: Մարիաննա Մարդանյանը ՀՅԴ մարզային կառույցի պատասխանատուներից Քաջիկ Մարդանյանի դուստրն է, Իջեւանի թիվ 1 դպրոցի հոգեբանը:

Նա ասաց, որ առաջին բացակայությունը եղել է խիստ զբաղվածության պատճառով, երկրորդը՝ վատառողջ լինելու: «Ես կարծում էի, որ կառավարման խորհրդի մյուս անդամները կներկայանան, քվորում կապահովեն, մրցույթը տեղի կունենա»,-ասաց Մարիաննա Մարդանյանը:

Իջեւանի ավագ դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Հասմիկ Ասիրյանն ասաց, որ անկուսակցան է, Դաշնակցության հետ կապ չունի, իսկ մրցույթներին չի մասնակցել այն պատճառով, որ ուղղակի չէր կարող դեմ քվեարկել իր 30 տարվա գործընկերներից որեւէ մեկի թեկնածությանը:

Առաջին անգամ, ըստ իրեն, բացակայել է, քանի որ հիվանդ է եղել, իսկ երկրորդ անգամ հատուկ է բացակայել:

Նա ասաց, թե իրենով չէր պայմանավորված քվորումի բացակայությունը: Դիտարկմանը, որ՝ նաեւ իր բացակայությամբ է պայմանավորված, Ասիրյանը պատասխանեց. «Ոչ միայն իմ»:

Դպրոցի տնօրենի թեկնածու Արմեն Խոջայանը հրաժարվեց մեկնաբանություն տալ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Կրթության եւ գիտության նախարարությունում տեղյակ էին, որ Իջեւանի ավագ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը չի կայացել, բայցեւ տեղյակ չէին, որ քվորում չի գրանցվել հենց իր՝ նախարար Մկրտչյանի նշանակված անձանց բացակայության պատճառով:

Նախարարությունից խոստացան իրավիճակին մանրամասն ծանոթանալ եւ մեկնաբանել միայն դրանից հետո:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (39)
1. Արմեն01:06 - 15 փետրվարի, 2017
Շատ հստակ երևում է, որ հոդվածի հեղինակը փորձել է սուտ փաստերով խեղաթյուրել իրականությունը։ Նախ խորհրդի նիստին բացակայել են 4 հոգի, իսկ Հասմիկ Ամիրյանը, որը խորհրդի նախագահն է հանդիսանում է ոչ թե նախարարի կողմից, այլ մնացած ձեր կողմից մատնանշված 5 անդամներից մեկը։ Այնպես որ հոդված գրելուց իմացեք իրականությունը նոր ներկայացրեք հանրությանը։
2. Սիլվա14:12 - 15 փետրվարի, 2017
Իսկ ձեր մեկնաբանությունօց երևում է,որ կատարում եմ շարքային դասվարի և ՀՅԴ-ի պատվերը:
3. Anais15:45 - 15 փետրվարի, 2017
Ամոթ է.. իմացեք ինչ եք խոսում. Դիտավորյալ չեն գնացել ամեն բան նախապես պլանավորված է եղել) նախկին տնօրենի ձայներն ապահոված էին իսկ ներկայիս անգետ տնօրենուհին 2 անգամ փախուստի է դիմել որպեսզի անօրինական ճանապարհով հաստատվի
4. Լենա15:47 - 15 փետրվարի, 2017
Այս ամենը վառ իռականություն է,որը հեռքելն անհնար է,ինչու եք խորշում իրականությունից․
5. Հարութ18:59 - 15 փետրվարի, 2017
Ավելի սարսափելի բան չկա քան այն երբ անգետներնեն ձգտում իշխանության) այդ դեպքում կոտրում է իշխանությունը մեր սերունդի մեջքը. Նմանատիպ օրինակներ տեսնելով են սովորելու?և արդարության մասին խոսելու?էլ ինչի համար են սովորում եթե խելքը չի գնահատվում?իզուր չէ ասված
6. Lilit19:05 - 15 փետրվարի, 2017
Շատ լավ ծանոթ ենք պարոն Խոջայանի հեղինակության ու մեծ համբավին)և այո ամոթ մեր իշխանությանը որ խելքը մի կողմ դրած ընկել են քաղաքական բաների հետևից կուսակցական կռիվեն տալիս .արդյունքում մարզի ամենախելացի մարդուն տնօրենին փոխումեն տարական դասարանի դասվարի հետ... սա է Հայաստանը..
7. Աշոտ19:51 - 15 փետրվարի, 2017
Ով ինչից ելնելով է նման հայտարարություն անում, բայց որ հոդվածագիրը փաստացի պատվեր է կատարում, ակնհայտ է։ Այն, որ ոչտնօրենի թեկնածուները, ոչ Ասիրյան Հասմիկը դաշնակցության հետ ոչ մի առընչություն չունեն և տեղական իշխանությունների կողմից փորձում էին ճնշումներ գործադրել նախարարի կողմից նշանակված խորհրդի անդամների վրա, որ ներկա հակաճառողներին պետք է լավ հայտնի լինի։ Իսկ տվյալ հոդվածագիրը եթե պատվեր չի կատարում, թող ներկայացներ նաև խորհրդի մնացած անդամների անձնական և ընտանեկան կապերը։ Եվ ինչու է բոլորին թվում, թե որևէ պաշտոնում նշանկվելու կամ ընտրվելու իրավունք ունեն միայն իշխանություններ կողմից առաջադրվածները։
8. Հայկ21:50 - 15 փետրվարի, 2017
Ընդամենը պետք է ամեն բան արվի օրինական կարգով և ոչ թե դավադրությամբ)ինչ է նշանակում ընտրության չգնալ ինչ է չի ցանկանում վատություն անել 30տարվա ընկերներին)թող գնար երկուսի անվան դիմաց մեծ ------- մինուս դներ և ոչ թե չգնալ քվորում չապահովեԼու համար.. փաստացի դավադրությամբ փորձումեն անօրինական կերպով հաստատվել...
9. Կարեն21:53 - 15 փետրվարի, 2017
Եկեք հանգիստ թողնենք բոլորին...բոլորն էլ շատ լավ գիտեն ով ով է...
10. Անի02:00 - 16 փետրվարի, 2017
էս կեղծ կոմենտները... նույն մարդու ձեռքով գրվաաա՜ծ Անձամբ,դպրոցի շրջանավարտ եմ, ու էտ ձեր նշած դասվարը արդեն 7-8 տարի է դպրոցի ուսմասվարն է,ումշնորհիվ դպրոցը միչև հիմա չի ավիրվել,միակ մարդը ով անհանգստանում է դպրոցի համար,ու իրեն մեկ չի, ու նշանակվել է ուսմասվար էն ժամանակ, երբ էտ նույն «խելացի» Խոջոյանը նշանակվել է տնօրեն))) տնօրեն չի ծնվել Խոջոյանը... ու ամոթ է,իսկապես, բոլորն են ճանաչում իրան, կաբինետնում լուռ նստել բոլորն էլ կարող էին,սակայն դա չի տնօրենի գործառույթը)
11. Արփինե12:32 - 16 փետրվարի, 2017
մարդիկ շատ են տխրել, որ իրենց խալտուրաները չեն անցել... խորհրդի անդամներից մի քանիսին կարողացաք առնել,վախեցնել, բայց ոչինչ չստացվեց! բոլորին է հայտնի Էդիլյանի սրտացավությունը և ուշադրությունը դպրոցին (ի տարբերություն նախկին պարապ տնօրենի) Էդիլյանը եղել է շատ լավ ուսմասվար ու համոզված եմ որ կլինի նաև իդեալական տնօրեն, ում համար մեկ չի լինի դպրոցում ինչ է կատարվում... ու նախկին տնօրենի նման պատվից վեր չի համարի իր դպրոցի աշակերտին բարևելը ... Շատ ուրախ եմ Ընկեր Էդիլյանի համար։) իսկ նյութը պարզ երևում է որ պատվիրված է) (դե պարզ է ում կողմից)
12. Մարիամ17:34 - 16 փետրվարի, 2017
Ի նկատի ունեցեք,որ այլ մարդկանց վրա ցեխ շպրտելու ժամանակ Ձեր ձեռքերն էլ մաքուր չեն մնում.բացի այդ,Դուք Ձեզ ներկայացնելու փոխարեն,ետ շրջվեք մեկ վայրկյան,հիշեք,թե ով եք եղել և ում շնորհիվ եք հիմա այնեղ,որտեղ Եք.Ինքներդ Ձեզ մեծարելու փոխարեն ներքին գրագիտություն դրսևորեք և աշակերտների հետ հարգալից ու դաստիարակված մարդու պես շփվեք.նրանք էլ մարդիկ են ու չեմ կարծում,թե Ձեր վերաբերմունքով նպաստում եք նրանց որակյալ մարդ տեսակի ձևավորմանը:Ուսուցիչը պիտի շարունակի ծնողի դաստիարակությունը.ուզում եմ հարցնել,Դուք Ձեզ արժանի համարում եք այդ վեհ կոչմանը...
13. Gor17:43 - 16 փետրվարի, 2017
լավ էլ գովումես քեզ
14. Վարդան19:29 - 16 փետրվարի, 2017
Ինչպիսի թյուրիմացություն,Անի,ակնհայտ երևում է,թե դու ով ես, իմիջիազլոց:Ի դեպ, ես այդ դպրոցի սան եմ և ի լուր բոլորի վստահեցնում եմ,որ դու սխալվում ես,եթե կա մեկը,ով վայելում է մեր սերը,դա ընկեր Խոջայանն է,իսկ Էդիլյանից մենք միայն կոպտություն և կողմնապահություն ենք տեսել,գռեհիկ խոսելաձև,անարդար վերաբերմունք: Սա է իրականությունը:
15. Lilit19:54 - 16 փետրվարի, 2017
Գագո,որ քեզ ասում են 4 հոգի ա բացակա,խի ես 3 գրել։Մենք ևս դպրոցի շրջանավարտ ենք,տեսել ենք բոլորին էլ,մենք էլ կարանք Խոջայանի նման տնօրեն լինենք,սենյակում սրա-նրա հետ փակված։
16. Անի19:56 - 16 փետրվարի, 2017
Արմեն Խոջոյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ??? դե էլ ինչ մեկնաբանություն տար,հենա իրա մտքերը հոդվածում հատ-հատ շարադրել եք) մեկնաբանություններ պետք էլ չեն) թող լուռ ընդունի իր պարտությունը և «աբիժնիկ» նյութեր գրել չտա) ինչքան ավիրեց դպրոցը հերիք է)
17. Օլյա20:34 - 16 փետրվարի, 2017
Գիտես ինչ կա այ անհայտ նախ քո իսկական անունով ներկայացիր քանի որ երեք տարեկան երեխան էլ հասկացավ որ դու ով ես և ցեխը որ շաղախել ես ավելի լավ է շպրտիր ընտանիքիտ անդամների երեսին ոչ թե մարդու որ իր ղեկավարման տարիներին գոնե քեզ լավությունից բացի ոչինչ չի արել.իսկ արդյունքը խնդրեմ շատ չուշացավ քանի որ ի տարբերություն քեզ հարգարժան նա առևտրի մեջ այդքան հաջողակ չէ ինչքպես դու
18. lilit20:44 - 16 փետրվարի, 2017
Օլյաա օլյաաաա օլյաաաաաա,յանմ դու էլ նենց հայտնի ես
19. Աիդա18:37 - 17 փետրվարի, 2017
Սա հերթական կառավարության այսպես կոչված խորամանկությունն է առաջիկա ընտրություններին դասհնակցության համար քվեներ ապահովելու համար,իսկ ավելի ստույգ ասած քվեարկությանԹ ներկա են եղել 5 անդամները,իսկ երեք մյուս անդամները ովքեր հանդիսանում են ներկայիս ժպ-ի աջակիցները դիտմամբ չեն ներկայացել չասեմ ինչի...............անկողմնակալ ինֆորմացիա ստանալու համար պարզապես քայլեք Իջևան քաղաքով հարցրեք երկու թեկնածուներից և կհասկանաք որ բոլորի կողմից հարգված պն. Խոջայանը զոհ է դարձել հանրապետական և դաշնակցական նախընտրական թոհուբոհին
20. Meri18:46 - 17 փետրվարի, 2017
Անգրագիտությունը իշխում է աշխարհը,,,,,չեք հավատում? հարցրեք Իջևանի ավագ դպրոցի աշխատակազմին նրանք վերջերս ունեցան լավ վառ օրինակ նոր տնօրենի կարգավիճակում
21. Vardan18:51 - 17 փետրվարի, 2017
սեպտեմբերը շատ տխուր կլինի Ավագ դպրոցի համար ,,,,,,,,չեն լինի աշակերտներ ,փոխարենը պառակտված կոլեգաներ....դե իհարկե չենք բացառում խծբ-ն և փողոցային արտահայտություններ ,քանի որ աթոռն է որ պիտի մակարդակը բարձրացնի..............
22. Zara18:52 - 17 փետրվարի, 2017
պետք է փոխվի տնօրենների ընտրակարգը,նրանք պիտի ընտրվեն կոլեկտիվի անդամների կողմից........
23. Հարություն02:43 - 18 փետրվարի, 2017
չեմ հասկանում սիրելի հայրենակիցներ; ինչու էք իրար ուտում; ցավում էք? աշակերտների համար; թե ով լավ կդաստիրակի; թէ? ով պետք է հաստիքները պետբուտճեյից թալանի; աշխատավարձը շատ մեծ չէ ֏120.000:
24. Աիդա11:14 - 18 փետրվարի, 2017
Դպրոցի հեղինակության համար և այո հեռու չէ Այո դա էլ կանի Հարություն
25. Tatev11:22 - 18 փետրվարի, 2017
Գրող ու ցավ ուտեն ետ պետբյուջեից
26. Վազգեն18:56 - 18 փետրվարի, 2017
Ավագ դպրոցները ստեղծվել են որ օժանդակեն երեխաներին ոչ թե փող աշխատելու վայր դառնան..ամոթ է որ նման հաստատությունը նման անգրագետ դասվար չկայացած տնօրեն ունենա......մի հատ հետաքրքրվեք թե ինչ կրթություն ունի նոր տնօրենուհին մի լավ կզվարճանաք
27. Meri19:03 - 18 փետրվարի, 2017
ես ինքս ծնող եմ ու շատ դժգոհ եմ էթ դասարանցիների խայտառակ ղմբերի բաժանման կապակցությամբ.Իմ երեխան չունի հնարավորություն հաճախի իր նախընտրած ուսուցչի դասերին այլ ստիպողաբար գնում է այն դասերին որն իրեն բացարձակ պետք չէ
28. Արամ19:08 - 18 փետրվարի, 2017
Բացառվում է ,որ ես որպես հայր ծնող նման անպատասխանատու մարդու իշխանության տակ գտնվող ուսումնական հաստատությանը երեխա վստահեմ........Տնօրեն պետք է օրինակ ծառայի երեխաներին,ոչ թե ծիծաղի առարկա դառնա ու ոգևորի որ տգիտությունը կհասնի առավելագույնին
29. Artur22:40 - 18 փետրվարի, 2017
հարգելի յանիմ այդ դպրոցի սան Անի նախ լինելով այդ դպրոցի սան պետք է հասկանաս որ այդ դպրոցի տնօրենի ազգանունը Խոջայան է,իսկ ինչ վերաբերվում է անկողմնակալ որոշումներին կտեսնեք նախարարի որոշումից հետո որքան է նա արդար ,հա իմիջիայլոց շատ կասկածում եմ որ դասվարուհին ի վիճակի կլինի ձայներ հավաքի ապագա ընտրությունների համար,քանզի սկսենք կոլոկտիվից,չեն ընդունում նրան որպես նոր տնօրենուհի......իսկ դուք տեղյակ չեք Իջևանի 12 դասարանցիների ծնողների դժգոհույթուններից.....ափսոս դպրոց,,,,,,,հարցը նրանում է չէ որ Խոջայանը լինի տնօրեն ,այլ նրանում որ ստեղծվել է լարված իրավիճակ բոլորի համար
30. անահիտ01:15 - 19 փետրվարի, 2017
Զզվցրիք։Ով լարվածա,թող բան ըլնի դպրոցից։Մնացածի ու նույն խոջայանի շահերն ու բարեկամականը թողած՝ ինչ եք որոշում։Իրանք էլ«տնօրեն» վախտերը իրանց համար են արել։Կեսն էլ սուտի ընկերուհի են ձևանում,հետը նստում հաց ուտում,հետևից քացով խփում
31. Meri12:49 - 19 փետրվարի, 2017
դե դա աշխարհի բաննա երբ իրանց տանը մեծացած,հացը հետները կիսած,տան մտերիմ անդամը թիկունքից հարված է հասցնում,թիկունքից հարված հասցնում....դպրոցը դառելա լավ բանբասողների վայր,նենցա որ նորի յանիմ ընկերուհիներն ել են հետևից ծիծաղում,թող ամբողջովին փոխվի տնօրենը դա է ճիշտը,սա էլ սաղից էնքան փողա քամելու որ իրա ներդրումները հանի........ամոթա
32. ԱՆՆԱ15:12 - 19 փետրվարի, 2017
Պետք չէ ոչ մեկին փնովել կամ գովաբանել, բոլորն էլ բաց աչքով ամեն ինչ տեսնում են... ակնհայտ ա որ ձախողումը պլանավորված էր, ակնհայտ ա նաև, որ դպրոցը հետընթաց ա ապրում... լավ չի, ամբողջ Իջևաննն ա հիասթափված
33. Մանե15:25 - 19 փետրվարի, 2017
Հնարավոր ա, որ հոդվածը պատվիրված ա, բայց միևնույնն ա ճիշտ ա,անգրագոտներն իրենք իրենց համոզել են, թե իբր գրագետ են, հիմա մեզ են փորձում համոզել, իզուր ա , չի ստացվի,,, ավագ դպրոցը շուտով չի տարբերվի փողոցի ու շուկայի մակարդակից... ափսոս
34. armine15:31 - 19 փետրվարի, 2017
Արա ձեր ինչ գործ ովա տնօրենը։Ձեր երեխեքը թող սովորեն,ծնողները խի պտի բողոքեն,հատկապես 12րդ դասարանի,երբ որ բոլոր ստահակներին 18-19 են ապահովել
35. Իջևանցի15:40 - 19 փետրվարի, 2017
ինչ եք փրփուրներից կախվել?հա ինչ անենք որ Խոջայանը կարող ա աշակերտներին չի բարևել, մեծ մեղք ա? Էդիլյանն ինչ ա արել-իրա տնօրենի ոտի տակն ա քանդել... սոված էր? թող գնար ուրիշ դպրոցում տնօրեն դառնար......... սրնցից որ մեկն ա ստորություն?
36. parandzem16:35 - 19 փետրվարի, 2017
Խոջայանն էլ Սիմոնյանի ոտի տակնա քանդել։Խոջայանի կնիկն էլ էդ նույն պահին դասին դուխի ծախելիս ա եղել։
37. Tigran19:08 - 21 փետրվարի, 2017
Նախ ձեր ասածը դպրոցի հետ բացարձակ կապ չունի,իսկ եթե ուզում եք ասեմ ինցհերա վաճառել մեր մյու թեկնածուն ոչ ժամանակս կհերիքի ոչ էլ .......երևի մոռացելք իր մասին գրված հոդվածները
38. parandzem03:00 - 22 փետրվարի, 2017
Ինչա ծախել ո՞ր։Հլը ձևական մի 2ն ասա։Տխմար
39. սարգիս15:56 - 23 փետրվարի, 2017
Գուցե ճիշտ կլինի տնօրենն ընտրվեր ծնողական խորհրդի կողմից,որոնք մտահոգված իրենց երեխաների ապագայով ճիշտ ընտրություն կկատարեին:Ճհասկացանք,ես երկրում ամեն տեղ պաշտոնակռիվ են սարգում:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ