HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպորտի ոլորտում կատարվող մասնավոր ներդրումները 2017 թվականին կկազմեն ավելի քան 7 մլրդ դրամ

Սպորտի մասսայականացման, պրոֆեսիոնալ սպորտի զարգացման, ինչպես նաև առողջ ապրելակերպի քարոզչության և տարածման նպատակով սպորտի ոլորտում 2017 թվականին մասնավոր միջոցներով կկառուցվեն և կհիմնանորոգվեն մարզադահլիճներ, լողավազաններ, մարզադպրոցներ: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ կատարվող մասնավոր ներդումների ծավալը ընթացիկ տարում կգերազանցի 7 մլրդ ՀՀ դրամը: Աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և Երևան քաղաքում: 

Մասնավոր միջոցներով 2017 թ. հիմնանորոգվելու են ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում գտնվող լողավազանը և հարակից շինությունները: Աշխատանքների իրականացման համար ներդրվելու է 163,934.00 ՀՀ դրամ: Լողավազանը կնպաստի Իջևան քաղաքում ջրային մարզաձևերի զարգացմանը և մասսայականացմանը:

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում կառուցվելու է մարզադահլիճ, որի համար 2017 թվականին մասնավորի կողմից ներդրվելու է 35,000.00 ՀՀ դրամ: Նշենք, որ Սիսիանի մարզադահլիճի կառուցումը սկսվել է անցած տարի, որի ընթացքում արդեն կատարվել է 65,000.00 ՀՀ դրամի ներդրում: Մարզադահլիճի կառուցումը նպաստելու է խաղային և մենապայքարային մարզաձևերի զարգացմանը և մասսայականացմանը:      

Ընթացիկ տարում սկսվելու են ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի կառուցման աշխատանքները: Մեկնարկային 2017 թվականին մարզադպրոցի կառուցման համար կներդրվի 412,371.12 ՀՀ դրամ, հաջորդ տարիներին՝ 824,742.27 ՀՀ դրամ:

Մասնավոր ներդրողի միջոցներով 2017 թվականին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կառուցվելու է 4800 քմ ընդհանուր մակերեսով մարզա-առողջարարական համալիր: Այդ նպատակով կներդրվի 2,400,000.00 ՀՀ դրամ:

4,123,711.34  ՀՀ դրամի ներդրում կատարվելու է Օլիմպավանի լողավազանի և խաղային մարզաձևերի դահլիճի կառուցման նպատակով, որտեղ իրենց ուսումնամարզական հավաքն են անցնելու խաղային և ջրային մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter