HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2016-ին Հայաստանը 41 անձի մերժել է ապաստան տրամադրել

Համաձայն ազգային վիճակագրական ծառայության հրապարակման` միգրացիոն պետական ծառայության կամ դատական մարմինների կողմից կայացված վերջնական որոշումների հիման վրա Հայաստանը 2016 թվականին հրաժարվել է 7 երկրների 41 անձանց ապաստան տրամադրելուց։ 

Նախորդ տարի ավելի շատ մերժվել են Իրաքի քաղաքացիների հայտերը: Մերժվել է նաև քաղաքացիություն չունեցող 3 անձանց ապաստանի տրամադրումը։

Հայաստանը ավելի շատ մերժել է 35-64 տարեկան ապաստան հայցողներին, հատկապես՝ տղամարդկանց: Մերժումները շատ են եղել նաև 18-34 տարեկանների դեպքում։

Մեկնաբանություններ (2)

Աննա
Ո՞րն ա իմաստը սենց կիսատ֊պռատություն հրապարակելու։ Ասենք, ո՞նց կարելի ա բռնել արտագրել սարսափելի կիսատ֊պռատ արմստատ֊ի կամ նմանատիպ պաշտոնական աղբյուրի ինֆորմացիան, երբ լրագրողի մասնագիտական պարտականությունն է ինֆորմացիայի աղբյուրի և քաղաքացու միջև լինել միջնորդ, դարձնել ինֆորմացիան ամբողջական ու փոխանցելի։ Ո՞ւմ ա պետք էս ձևական գրաֆիկը, որ չեմ հասկանում էս երկրում ո՞նց ա գործում ապաստան տալու միջազգային իրավունքը, ի՞նչ հիմքերով հալածված Իրաքի քաղաքացիներին չեն ընդունում, քանի հոգու են ապաստան տալիս, ինչ պայմաններում ու մնացած այլ հարցերը․․․
Միհրան
Լավ կլինի իմանալ թե քանի հոգի դիմել են ապաստան ստանալու համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter