HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացառիկ գերակա շահը դատարկում է սահմանամերձ գոտիները (տեսանյութ)

29 հազար քառակուսի կմ-ը մեր ժողովուրդը ժառանգություն է ստացել բազում հայերի արյան գնով ու որևէ մեկն իրավունք չունի սեփական հարստությունը դիզել այն հողի հաշվին, որը համայն հայության սեփականությունն է: Այս «մարդիկ» այսօր դեմ են դուրս եկել բնությանը, մարդկությանը ու անգամ Աստծուն:

Բացառիկ գերակա շահը այսօր դատարկում է սահմանամերձ գոտիները:  Ազգային անվտանգությունը վտանգված է: 

Սյունիքի մարզի Քաջարան գյուղի պղնձամոլիբդենային հանքերը ընդլայնվում են սահմանամերձ գոտու բեռնաթափման հաշվին: Հանքի շահագործման ընթացքում քանդվում են գյուղի գերեզմանները: Հանքավայրի բաժնետոմսերի 60 %-ը պատկանում է գերմանական «Քրոնիմետ» ընկերությանը:

Հանքավանում ծանր տեխնիկայով հետախուզական աշխատանքներ են կատարվում, անտառում փնտրում են մոլիբդեն:
«Vallex»-ի հագուստով տղաները մսաղացով կանցկացնեն Հանքավանի սարերը` փոխելով գետերի հուները, Կոտայքի մարզի առողջարանային վայրերը կվերածեն աղետյալ գոտու: 



Ջերմուկ, Ամուլսար:  Կանադական «ԳՅՈԹԻՄ» ընկերության կողմից բաց եղանակով ոսկու հանքավայրի շահագործում:
Ամուլսարի մոտ երկու ջրամբար կա՝ Կեչուտինը և Ամուլսարից 2 կմ հեռավորության վրա գտնվող Սպանդարյանի ջրամբարը, որը Հայաստանի 2-րդ ամենախոշոր ջրամբարն է` 257 մլն խմ տարողությամբ։ Հետախուզական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ուրան, որը կակտվիանա սարի պայթեցման հետևանքով:


Թեղուտ, պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործում բաց եղանակով: Հազարավոր հեկտար անտառների վերացում, էկո համակարգի ոչնչացում, թեղուտի բնակիչների հողատարածքների բռնազավթում «Բացառիկ գերակա շահ» անվան տակ:
Տարածքում գտնվում են պատմամշակութային հուշարձաններ, համաշխարհային կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ, կենդանատեսակներ, գետեր, մարդկանց բերրի հողեր, որոնք անհետ վերանալու են կամ մնալու են պոչամբարների տակ: Հանքը շահագործում է «Vallex» ընկերությունը:


Սոթք, Սևանա լճի ավազանում ոսկու բաց հանքերի շահագործում և ոսկու վերամշակում ցիանով: «Սևանի մասին» օրենքի 10-րդ հոդվածը միանշանակորեն արգելում է Սևանի անմիջական գոտում նման կառույցների հիմնադրումը:

 Սոթք գյուղում ոչ բնական ծնունդների թիվը աճում է, ծնվում են երկգլխանի հորթեր, ձկնամուտանտներ:


Շահագործում է վրաց-ռուսական ընկերությունը:

Երկաթի բաց հանքի շահագործում Հրազդանում. երկաթի հանքը քաղաքի մեջ է, իսկ հանքի ստորին հատվածում գտնվում է Հրազդանի ջրամբարը: «Հանքի շահագործման արդյունքում միանշանակ քաղաքի իրավիճակն անմիջապես կվատանա: Պայթյունների արդյունքում ամբողջ քաղաքը կգտնվի հանքի ազդեցության տակ: Թունավոր փոշուց ոչ միայն օդը, այլեւ ջուրն էլ կաղտոտվի»: Թիրախի տակ են հայտնվում Ծաղկաձորն ու Աղվերանն իրենց տուրիստական առաքելությամբ, անմիջապես ազդում է նաև Երևանի խմելու ջրի վրա: Հորատման աշխատանքները վերսկսված են չինառուսական կազմակերպության կողմից:


Արմանիս, բազմամետաղային հանք: Ստեփանավան քաղաքից 500 մ հեռավորության վրա:
Բնակիչները 3-4 բալանոց երկրաշարժի են ենթարկվում ամեն անգամ պայթեցումների ժամանակ: ՀՀ-ը լանդշաֆտը փոփոխության է ենթարկվում:

Այնտեղ, որտեղ նախկինում եղել են արոտավայրեր, անտառներ, աճել են էնդեմիկ բույսեր, այժմ առաջացել են խորը փոսեր: Արմանիսի հանքավայրում առկա են նաեւ ուրանի պաշարներ, որոնց հետեւանքով առաջանում է ճառագայթում: Այդ աշխատանքներն առաջ են բերել Արմանիսի բնակիչների դժգոհությունը, որոնց մի մասը նույնիսկ տեղյակ էլ չէ իրենց առողջությանը սպառնացող վտանգի մասին:

Պայթյուններից առաջացած թափոնները թաղվում են հողում, կամ թափվում Ձորագետ: 
Հանքը շահագործող ընկերությունն այդ հողի դիմաց առաջարկում է չնչին գումար` 25 դրամ 1 ք/մ-ի դիմաց։ Երբ արմանիսցիներից մեկը հրաժարվել էր վաճառել հողամասը, հանքի սեփականատերը փորել է տվել նրան շրջապատող հողը, եւ տանտերը երկար ժամանակ չի կարողացել ներս ու դուրս անել: 

Ուրան, Լեռնաձոր. բնակիչները պահանջում են դադարեցնել վերսկսված հետախուզական աշխատանքները: Հայ-ռուսական ընկերության պատվերով այն շարունակվում է: 

 Մարիամ Սուխուդյան

 

Մեկնաբանություններ (4)

RJ
Հասկանալի է այն իրաիճակը, որի մեջ գտնվում է մեր երկիրը։ Մի կողմում գերշահույթ հետապնդող ընկերություններ, իշխանավորներ ու նույնիսկ գերտերություններ։ Իսկ մյուս կողմից՝ մի խումբ լրագրողներ, բնապահպանական կազմակերպություններ և հայրենասեր մարդիկ։ Անհավասար պայքար, հետևաբար կանխատեսելի ելք։
Rider(Paris)
Mariam jan .ete uzum es vor mer spyurqahay barekamnery infarkt stanan ,kam yndhanrapes tqen et erkri vra, uremn piti targmanvi angleren lezvov nerka hayastani iravichaky. ba mexq chen es spyurqahayery!!!! es spyurqahayerin el keran et verevy tvac uxtery (camel angleren),(dranc mard chi kareli anvanel).
mariam
Հարգելի հետք Խնդրում եմ թարգմանեք հոդվածը անգլերեն, որ մեր սփյուռքահայ բարեկամները նույնպես տեղեկանան այսօրվա Հայաստանի մասին
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ՍՅՈՒՆԻՔ - հանքային թափոնների աղբավայր,............ցեխի գույնի «գետեր»,.............. հանքարդյունաբերության ՄԱՖԻԱ,կլանային մութ շահեր,.................Նժդեհի անունով «երդվող» սուտասան, լկտի ու անհատակ ստամոքսներով մարզային ԾԱԽՈՒ «պաշտոնյաներ»,ընկեր-ծանոթ, կաշառակերություն ու եսամոլ բլեֆներ,............... «ընտրություններ»,.................«նախկին ազատամարտիկ» հաստավիզ տղամարդիկ- խաշի մսի բուդերով,...................համատարած աղքատության ու անհուսության մեջ մի քանի հաստափոր ու դատարկ հայացքներով «բիզնեսմեն» կերպարներ-վեր ընգած իրենց իրենցից ավելի զզվելի դուբայյան ռաբիզ ջիպերում,...................ԵՐԻՏ-«ՀԱՅԵՐԻ» ու իրենց դոլարապաշտ տեղական խամաճիկների նեո-թ-ՈՒՐԱՆ-յան հայամաքրում,...................ճանապարհների հազար տարվա փոսեր ու լատոկներ,......................բաց ԱՂԲԻ ԿՈՒՅՏԵՐ ամենուրեք,................... հանքային թափոնների տակ մնացած ու պատերազմի գոտի հիշեցնող (Կապանի Լեն.Հանքեր) ՄԻ ԱՄԲՈՂՋ ԹԱՂԱՄԱՍ,.....................հանքերից ինչքան հնարավոր է հեռու, ու «մաքուր» փողերով կառուցած/կառուցող ստախոս ու երկերեսանի մարզային/քաղաքային ՓՈՂԻ ՈՐՍՈՐԴ պաշտոնյաների վիլա-ներից փչող զզվելի ու անարդար էներգիա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter