HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վիգեն Սարգսյանը և Կարեն Թամազյանը՝ «1000 դրամների» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամներ

Գործադիրը հավանության արժանացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամներ են նշանակվելու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն` կառավարությունը նշանակում է Խորհրդի իննը անդամներից երեքին: Այսօր հաստատվեցին նրանցից երկուսի անունները, մնաց մեկ անդամի ընտրությունը։

«Երրորդ տեղը առաջարկում ենք այս պահին չլրացնել և ազգային ժողովի ընտրություններից հետո պաշտոնապես առաջարկություն ներկայացնել ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը, որպեսզի երրորդ ներկայացուցիչը կառավարության կողմից նշանակվի ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը»,- նշեց Դավիթ Հարությունյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter